Բրիտանացի Թայսոն Ֆյուրիի կարծիքով՝ դոպինգի օգտագործումը պետք է թույլատրվի բոլոր մարզաձևերում: Նոյեմբերի 28-ին բռնցքամարտիկը ռինգ դուրս կգա WBA,WBO, IBF, IBO վարկածներով չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի դեմ:
«Ինչու՞ է արգելված դոպինգի օգտագործումը: Բոլորը կարող են այն օգտագործել: Կարծում եմ՝ այդպես արդարացի կլինի:
Պետք չէ ասել, թե հունական աստվածների տեսքով աթլետների 99 տոկոսը չի օգտագործում արգելված խթանիչներ»,- The Sun-ը մեջբերում է Ֆյուրիի խոսքերը: