Tuesday, 16 04 2024
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով

Նոր սահմանադրությունը կչեզոքացնի ժողովրդի մոբիլիզացիան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Տիգրան Եգորյանը:

– Պարոն Եգորյան, 50-ից ավելի փաստաբաններ բողոքում են, դեմ են արտահայտվում Սահմանադրության նախագծին, նույնիսկ հոլովակ է նկարահանվել: Ի՞նչ առարկություններ ունեն փաստաբանները:

– Փաստաբանների մասնագիտական համայնքի տարբեր խմբեր պատրաստել և ներկայացրել են մասնագիտական վերլուծության վրա հիմնված զեկույցներ, եզրակացություններ, որոնք քննադատում են սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագիծը, մասնավորապես մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների լուրջ հետընթաց արձանագրելու, ինչպես նաև սահմանադրական այլ լուծումների տեսանկյունից: Հրամցվող սահմանադրական փոփոխությունների նախագծով մարդու սոցիալ-տնտեսական իրավունքների առումով երաշխիքները սահմանադրական մակարդակից իջեցվում են օրենսդրական մակարդակ, ինչը բնավ չի նպաստելու այդ իրավունքների ապահովմանը, պետությունը իր վրայից այդ իրավունքների ապահովման պարտավորությունը հանում է: Կրկնակի դատվելու, անմեղության կանխավարկածի, իր անձի կամ իր մերձավոր-ազգականների դեմ ցուցմունք տալու հետ կապված ցուցմունքները ևս սահմանափակվում են: Կան բազմաթիվ այլ խնդիրներ ևս՝ կապված մարդու իրավունքների հետ, որոնք արձանագրելու են այդ հետընթացը:

– Իշխանությունները արդյոք ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները հաշվի առա՞ն և էական զիջումների գնացի՞ն, նախնական տարբերակի և այն տարբերակի միջև, որը դեկտեմբերի 6-ին դրվելու է քվեարկության, կա՞ն էական տարբերություններ:

– Տարբերակներ շատ են եղել: Այդ գործընթացը տեղի ունեցավ թափանցիկության և հրապարակայնության սկզբունքի անհավանական խախտմամբ և հասանելի չէ հանրապետության քաղաքացիներին: Այդ գործընթացը այնքան ցայտնոտային էր, որ նույնիսկ մասնագետները բացառիկ դժվարությամբ և բացառիկ ջանքերի շնորհիվ էին հետևում, թե որ պահին ինչ փոփոխություն կատարվեց, որ քննադատությունն ընդունվեց, որը՝ ոչ: Սա այնպիսի խայտառակություն է, որով ոչ միայն Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, այլ նաև ենթաօրենսդրական ակտ չի կարելի ընդունել: Այսպիսի հապճեպությամբ ստեղծված փաստաթուղթը լավագույն դեպքում կարող է շարունակել հանրային քննարկումների դրվել, բայց ոչ մի դեպքում հանրաքվեի:

Այս ընթացակարգի հետ կապված՝ շատ կարևոր բան կցանկանայի շեշտել՝ միջազգային մարմինների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի միջամտության առումով, որին բազմիցս հղում են կատարում և փորձում են մյուռոնով օծել այդ հրամցված տարբերակը: Դժվար է ասել, որ դա փորձագիտական կարծիք և եզրակացություն է, չափազանց սիրողական վերլուծություն է կատարվել մեկ ամբողջություն հանդիսացող փաստաթղթի միայն մի քանի գլխի վերաբերյալ: Դրանից հետո սույն թվականի օգոստոսի 21-ին ԱԺ ներկայացվեց մեկ տարբերակ, օգոստոսի 24-ին Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվեց և կատարվեց փոփոխություն, ստացվեց մեկ այլ տարբերակ, ԱԺ-ում սկսեցին շարունակել քննարկել օգոստոսի 21-ի տարբերակը, հոկտեմբերի 5-ին քվեարկության դրվեց բոլորովին այլ տարբերակ: Ոչ թե մասնագիտական, այլ նույնիսկ տարրական տրամաբանությունը բավարար է հասկանալու, որ այս կենցաղային խորամանկությամբ և աճպարարությամբ հրամցված նախագիծը ուղղակի չի կարելի լուրջ ընդունել: Նույնիսկ եթե բովանդակության մեջ չխորանանք, ցանկացած ողջամիտ մարդու համար սա հիմք է այսպիսի հապճեպությամբ և այս անլրջությամբ հանրաքվեի դրված նախագծի մերժման համար:

– Ելնելով նախորդ տարիների փորձից՝ քանի որ վստահություն չունենք, որ ընտրությունները, հանրաքվեն անցել են ազատ, արդար, թափանցիկ, ապա առհասարակ Սահմանադրությունը չպետք է դրվի հանրաքվեի հենց նաև այդ դիտարկմամբ: Հետևելով այսօրվա հրապարակումներին, ընտրացուցակներին, ID քարտերի հետ կապված խնդիրներին, ի՞նչ տպավորություն կա այս քարոզարշավային ընթացքի և նախքան հանրաքվեն բուն այս գործընթացի հետ կապված:

– Բազմաթիվ իրական դիտորդական կազմակերպություններ, առաքելություններ, մասնավորապես քաղաքացի դիտորդը, քաղաքական ուժերը, այդ թվում նաև ընդդիմադիրները, բազմիցս քննադատում և բարձրացնում են այս խնդիրը. ակնհայտ է, որ ընտրակեղծարարության ամենալուրջ երաշխիքը ստորագրված ընտրացուցակների գաղտնիությունն է: Սրա միջոցով ապահովվում է հանրապետությունից բացակա կամ քվեարկությանը չմասնակցած մարդկանց փոխարեն քվեարկելու հնարավորությունը: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ բացահատվել, տեսանկարահանվել են անձնագրեր, որոնց վրա կան մեկից ավելի կնիքներ, բայց մենք գիտենք՝ ինչպիսին է պետության արձագանքը դրան: Արդյունավետ քննության չեն ենթարկվում, Սահմանադրական դատարանը անընդհատ դակում է ԿԸՀ-ի որոշումը՝ վավերացնելով այն, և մենք ունենք իրավիճակ, երբ ինչպես Սերժ Սարգսյանն է ատահայտվում, անընդհատ թվեր են խփում, և ժողովուրդը ոչ մի իրական մեխանիզմ չունի դրանք վերահսկելու: Հիմնավոր  մտահոգությունների ալիք է բարձրացրել նաև նույնականացման քարտերի միջոցով այս նոր հնարքը. կարծիք կա, որ դա ընտրակեղծարարներին երաշխիք տալու միջոց է. այն մարդիկ, ովքեր անձնագրով կրկնաքվեարկության մասնակցելիս բացահայտվել են, նրանց տալիս են այդ երաշխիքը՝ ասելով՝ մի՛ անհանգստացեք, նույնականացման քարտը չենք դրոշմակնքում, գնացե՛ք և հանգիստ քվեարե՛ք: Այս ամենը բավարար է հանրաքվեի դրված ցանկացած նախագիծ մերժելու համար:

Պարզվեց, որ սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը կառավարման համակարգի փոփոխությունն էր, այնպիսի վերափոխումը, որը կապահովի կարևորագույն մի սահմանադրական ինստիտուտի ուղղակի ընտրություններով վերացում, չեզոքացում, դա կապահովի ժողովրդի մոբիլիզացիայի չեզոքացում, քանի որ հայտնի է, որ հայ ժողովուրդը կարծես հատուկ ակտիվություն է ցուցաբերում հենց նախագահական ընտրությունների ժամանակ, և այս ամենի արդյունքում կարելի է փաստել, որ միայն մեկ անձի քաղաքական կամ կենսական շահերից է բխում այս փոփոխույթունը, դա Սերժ Սարգսյանն է:

Այդ «գանգուր» քաղաքականության պայմաններում, երբ մի ամբողջ կուսակցություն գտնվում է Սերժ Սարգսյանի գրպանում, վերարտադրվելը խնդիր չէ: Ակնհայտ է մի բան, որ եթե 18թ. գործի մեր սահմանադրությունը, և բոլորի համար ակնհայտ դառնա, որ պետք է ընտրվի նոր նախագահ, Սերժ Սարգսյանի լծակները այսօր իսկ սկսում են նվազել, այսօր իսկ սկսվում է քաղաքական պրոցես, կլինի ներքին, կուլիսային, թե թափանցիկ՝ էական չէ, բայց սկսում է պրոցես քաղաքական ուժերի վերաձևման, նոր բլոկների ստեղծման, նոր առանցքների շուրջ համախմբման:

– «Այո»-ն իր դիտարկումներն է ներկայացնում, ակտիվ քարոզարշավ է իրականացնում, «Ոչ»-ը՝ իր: Ինչո՞ւ են փաստաբանները «Ոչ»-ի կողմնակից:

– Այս բոլոր հիմնավորումները ողջախոհ մարդուն ցույց են տալիս, որ պետք է ասել «ոչ»: Եթե կա ժողովրդի մեծ զանգված, որը չի կողմնորոշվել, այդ զանգվածի համար ամենատրամաբանական և միակ ընտրությունը «ոչ»-ն է, քանի որ տեղյակ չէ, թե ինչու «այո», և քանի դեռ «այո»-ի բոլոր բաղադրիչները հասկանալի չեն անձի համար, նա չի կարող կատարել «այո»-ի ընտրություն, որովհետև դա կլինի չհիմնավորված ընտրություն, դա կանդրադառնա և՛ իր, և՛ իր երեխաների, և՛ մեր ժողովրդի, և՛ մեր երկրի վրա: Հետևաբար՝ իր չգիտակցված, անիմաստ փոփոխությունների անհագուրդ տենչի համար նա կանգնելու է թե՛ իր խղճի, թե՛ իր երեխաների դատի առջև:

Մի իշխանություն, որը պարբերաբար ձախողել է Սահմանադրության կատարումը, վերածել է չգործող Սահմանադրության և չի լուծել այն խնդիրները, որոնք պարտավոր էր լուծել այս Սահմանադրությամբ, ոչ թե պետք է բերի նոր Սահմանադրության փոփոխություններ, այլ պետք է առաջին հերթին լուծի իր հեռացման խնդիրը, կամ ժողովուրդը պետք է լուծի այդ խնդիրը: Հետևաբար բոլոր տրամաբանական քնարկումները հիմնավորում են «ոչ»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում