ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը մեզ հետ զրույցում հակադարձում է ԵԽԽՎ-ում 2-րդ հակահայ զեկույցի առթիվ մեղադրանքներին՝ ասելով, որ հասարակությունը չպետք է անշնորհակալ լինի իրենց կատարած աշխատանքի դիմաց, ինչպես նաև պատասխանում պատվիրակության Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե եթե խավիարային դիվանագիտությունն է հաղթում ԵԽԽՎ-ում, միգուցե ճիշտ կլինի պատվիրակության փոխարեն խավիար ուղարկել ԵԽԽՎ:
Բաբայանը կարծում է, որ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակությունը պետք է համատեղ հայտարարությամբ հանդես գա ԵԽԽՎ-ում վերջին զեկույցների առնչությամբ: «Եթե կլինի ԵԽԽՎ նստաշրջանը բոյկոտելու որոշում, ես այն կպաշտպանեմ»,- ասաց Բաբայանը:
Մանրամասները՝ տեսանյութում