Հայաստանի շախմատի հավաքականի նորեկ Կարեն Գրիգորյանը թիմի կազմում խաղալը մեծ պատիվ է համարում:
«Եվրոպայի թիմային առաջնությունն անցավ շատ լարված պայքարում: Նույնիսկ մրցաշարի ավարտից հետո վստահ չէինք, որ մրցանակային տեղ կզբաղեցնենք: Մենք լրացուցիչ միավորներով զբաղեցրեցինք երկրորդ տեղը, ինչը շատ ուրախալի էր:
Իմ կարծիքով՝ մեկ պարտիան բավարար է ինքդ քեզ հավաքականի անդամ զգալու համար: Ազգային հավաքականի կազմում խաղալը մեծ պատիվ է»,-«Արմենպրես»-ը մեջբերում է Գրիգորյանի խոսքերը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի թիմային առաջնությունում տղամարդկանց թիմը հավաքեց 13 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Նույնքան միավոր ունեին նաև Հունգարիայի և Ֆրանսիայի թիմերը, սակայն Հայաստանի ընտրանին լրացուցիչ միավորներով առաջ անցավ նրանցից: