Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ՕՊԵԿ-ի կազմի մեջ մտնող և չմտնող նավթ արդյունահանողների ու արտահանողների հետ՝ շուկան կայունացնելու համար։ Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը։
Նավթի գները դրական դինամիկա են պահպանում, որին անցել են երեկ երեկոյան՝ կտրուկ նվազեցումից հետո։
Հյուսիսծովյան Brent նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 0.04 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 45.38 դոլարի։
WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 0.42 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 41.92 դոլարի։