Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարադական առաջնության մրցումային հերթական օրն անհաջող էր հայ բռնցքամարտիկների համար: Այդ մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Ռինգ դուրս եկած մեր 2 պատվիրակն էլ պարտություն կրեցին: 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը 1:2 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Գագիկ Պոզոյանին, իսկ 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը 0 : 3 հաշվով պարտվեց Միշել-Պավել Զուրակովսկիին:
Այսօր ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը: Մեր մարզիկը 1/8 եզրափակիչում կմրցի հունգարացի Ռիչարդ Կովաչի հետ: