Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ահազանգ և տագնապ Հայաստանի համար

Նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին տեղի է ունեցել միջադեպ, որն իր հետևանքներով կարող է հղի լինել Հայաստանի համար ծայրաստիճան լուրջ վտանգներով: Թուրքիան հարվածել է Սիրիայում ռազմարշավ իրականացնող ռուսական օդանավերից մեկին՝ պատճառաբանելով, որ օդանավը խախտել է Թուրքիայի օդային տարածքը:

Օդանավ խփելը միջպետական հարաբերություններում չափազանց լուրջ միջադեպ է, որը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Իսկ այն, որ ռուս-թուրքական ցանկացած կոնֆլիկտ առաջինը իր ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա՝ նկատի ունենալով մի շարք գործոններ, վեր է որևէ կասկածից: Սա նշանակում է, որ ռուսական օդանավին հասցված հարվածը ուղղակի տագնապ է Հայաստանի համար, և պաշտոնական Երևանը պետք է բազմապատկի աչալրջությունը հայ-թուրքական սահմանի հանդեպ, քանի որ հնարավոր է ցանկացած սադրանք այդ սահմանին:

Մյուս կողմից, սակայն, հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները, ինչը նշանակում է, որ հայ-թուրքական սահմանի բանալին ռուսական ձեռքերում է: Իսկ ինչպես ցույց տվեց Պերմյակովի գործը, ռուս սահմանապահները դե ֆակտո ենթակա չեն Հայաստանի օրենքներին: Այսինքն՝ ըստ էության, առկա է մի իրավիճակ, երբ Հայաստանը կարող է պարզապես ի զորու չլինել վերահսկել իր անմիջական սահմանի հետ կապված սպառնալիքներն ու մարտահրավերները:

Այս տագնապալից իրողությունը էլ ավելի է խորացնում հոկտեմբերի սկզբին թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից հայկական օդային տարածքը խախտելու միջադեպը: Այդ միջադեպից հետո հայաստանյան հասարակությունն այդպես էլ պատասխան չստացավ, թե հատկապես ինչ կառույց էր իրավասու արձագանքելու այդ միջադեպին, ըստ որում՝ ոչ միայն զուտ հակաօդային պաշտպանության, այլ նաև դիվանագիտական-քաղաքական արձագանքի տեսանկյունից:

Հայաստանի և պաշտպանության, և արտաքին գործերի նախարարությունները մինչև վերջ լռություն պահպանեցին տեղի ունեցածի կապակցությամբ՝ անտեսելով հասարակական տարբեր շրջանակներից առաջ քաշվող հարցադրումները:

Սա մի օրինակ է, որը ցույց է տալիս, որ առկա մարտահրավերներին արձագանքելու առումով Հայաստանը ունի որոշակի խնդիրներ: Եվ որքան մարտահրավերները մեծ լինեն, այնքան այդ խնդիրները կարող են ցցուն դրսևորվել: Իսկ ռուս-թուրքական հնարավոր լարումը իսկապես մեծ, ահռելի մարտահրավեր է, որը Հայաստանին ոչ միայն կվերաբերվի անուղղակիորեն, այլև անմիջապես սահմանակից կլինի Հայաստանին, ըստ որում՝ երկկողմանիորեն, քանի որ անկասկած է, որ այդ հակամարտության դեպքում Ադրբեջանը անմասն չի մնալու և անպայմանորեն կատարելու է «կրտսեր եղբոր» իր գործառույթները, ինչն էլ իր հերթին կնշանակի, որ Հայաստանը կարող է հայտնվել ոչ միայն ռուս-թուրքական հակամարտության կիզակետում, այլև որոշակիորեն նաև աքցանի մեջ:

Մերձավորարևելյան իրադարձություններն ակնհայտորեն մոտենում են Կովկասին, և մոտենում են ոչ թե իսլամական ահաբեկչության, այլ ռուս-թուրքական հակամարտության տեսքով: Եվ ակնհայտ է, որ Հայաստանն այս մարտահրավերներին ի զորու չէ միայնակ դիմագրավել և արձագանքել:

Այս մարտահրավերները պահանջում են առնվազն համագործակցություն տարածաշրջանային երեք երկրների միջև՝ Հայաստանի, Վրաստանի և Իրանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում