ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ԱԺ այսօրվա արտահերթ նիստում իր ելույթում մասնավորապես նշեց. «Մենք նորից վարկ ենք տրամադրում գյուղական համայնքներին, և ցավոք սրտի, չենք տեսում, թե այդ վարկերն ինչպես են ծախսվում: Լավ չէ՞ր լինի, որ տեղական ինքնակառավարման մարմիններում գտնվող համապատասխան վարչություններին տրամադրեինք այդ 2,5 միլիոն դրամը, և իրենց միջոցով այս գումարը նպատակային ծախսվեր մարզերում: Իրենցից լավ ոչ ոք չգիտի համայնքի խնդիրների ու վիճակի մասին: Նրանք հազար անգամ ավելի լավ կանեն այդ աշխատանքը: Մենք շատ լավ գիտենք՝ ԾԻԳ-երն ինչով են զբաղված»:
Մանրամասները՝ տեսանյութում: