ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2016-18 թվականների ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագիրը, որը ներկայացրեց ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության Թևան Պողոսյանն անդրադարձավ անվանը՝ Ազգային վիճակագրական ծառայություն. «Մեզ շփոթեցնում է ծառայություն բառը, որովհետև մենք հասկանում ենք՝ պետական մարմինը, որն ունի ծառայություն ավանումը, դրանք են՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, որոնք ինչ-որ ծառայություններ պետք է մատուցեն հանրությանը, իրականում ԱՎԾ-ն հանրությանը ծառայություններ չի մատուցում: Այն մի կառույց է, որը պետք է հավաքագրի վիճակագրությունը, բազաներ ձևավորի և արխիվացնի բազաները: Դուք հանրությանը կարող եք օգնել այդ բազաները ճիշտ ունենալով»:
Մանրամասները՝ տեսանյութում: