Աժ արտահերթ նիստում այսօր շարունակվում է քննարկվել ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդես էր եկել քննադատական ելույթով, որում, նկատի ունենալով ԱՎԾ պետին, մասնավորապես նշել էր. «Էս մարդը խաղեր ա տալիս տեմպերի հետ՝ հաճոյանալով այս կամ այն նախագահին, կամ այս կամ այն վարչապետին, նման մարդիկ շատ վտանգավոր են»:
ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանն անդրադարձավ պատգամավորների կողմից բարձրացված հարցերին, որի ընթացքում սկսվեց պարզաբանում-վեճ Հրանտ Բագրատյանի և նրա միջև: Ընդհատելով Հրանտ Բագրատյանին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Պարո՛ն Բագրատյան, դուք գյուղամիջում չեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: