Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Հայկական գորգերը՝ բազմամիլիոնանոց դոլարների արդյունաբերություն. CNN

CNN հեռուստաալիքը The Silk Road հաղորդման շրջանակում թողարկում է պատրաստել հայկական գորգերի մասին։ «Հայկական գորգեր. Բազմամիլիոնանոց դոլարների արդյունաբերություն» վերտառությամբ թողարկումը սկսվում է Երևանի կենտրոնում ամեն հանգստյան օրերին բացվող բացօթյա տոնավաճառից, որտեղ ցուցադրված են բազմագույն, ձեռագործ աշխատանքներ։

Հեռուստաալիքն առաջարկում է էքսկուրս՝ ուսումնասիրելու գորգագործության հարուստ ավանդույթն ու տեսնելու, թե ինչպես է բազմադարյա արհեստը վերածվել բազմամիլիոնանոց դոլարների արդյունաբերության։

Հաղորդման հեղինակները նշում են, որ ձեռագործ գորգերը բարձր են գնահատվում իրենց պայծառ գույների, որակի ու եզակի դիզայնի շնոհիվ։

Լրագրողը հանդիպել է հնագույն կարպետների խանութի սեփականատեր Արամի հետ, ով նրան ցուցադրել է հազարավոր դոլարներ արժեցող հնագույն նմուշներ։

Հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվում նաև «Մեգերյան կարպետ» ընկերության գործունեության պատմությանը, որը սկիզբ է առել 1917 թվականին՝ Նյու Յորքում։

Ընկերության արտադրական գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանի խոսքով՝ գորգագործությունը հայկական մշակույթի և հայ ժողովրդի պատմության մասն է։ Գորգագործությունը սկսվում է հայկական բրդի մշակումից։ Գործարանում արված նկարահանումները ցույց են տալիս գորգագործության ողջ գործընթացը՝ թելի ստացումից մինչև վերջնական արտադրանք։ Մեկ կարպետ գործելն ամիսներ է տևում։ Շատերի համար կարպետ գործելն ավելին է, քան պարզապես աշխատանքը։

Վերջին 5 տարիներին ընկերությունը ստիպած է եղել հրաժարվել ավելի քան 1000 գորգագործներից՝ պահանջարկի անկման պատճառով։ Վաճառքի անկումը Լեոնիդը պայմանավորում է 2009-ի գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամով։

«Ձեռագործ գորգագործությունը շատ բարդ բիզնես է։ Ճգնաժամին մարդիկ գրեթե ամեն ինչ կգնեն, նույնիսկ ավտոմեքենա, իսկ գորգը վերջին բանն է, որ մարդիկ կգնեն նման պայմաններում»,- ասել է Լեոնիդ Անդրեասյանը։ Արևելյան գորգագործությունը Կովկասից Իրան՝ բազմամիլիոն արդյունաբերություն է։ Մեկ քառակուսի մետրը կարող է արժենալ ավելի քան 600 դոլար։

«Թուֆենկյան կարպետները»՝ ևս մեկ առաջատար տեղական բրենդ այդ ոլորտում, նվազեցրել է արտադրական ծավալը։ Մինչ ճգնաժամը ամսական արտադրվում է 1000 քառակուսի մետր կարպետ, այժմ ծավալը նվազել է 90 տոկոսով։ Գործադիր մենեջեր Արման Գրիգորյանը պատմել է, որ շարունակ մտածում է վաճառքի խթանման մասին, քանի որ առանց վաճառքի բիզնես չի լինում։

Գորգերի արտադրությունը մեքենայով արտադրանքի ստացումը դարձնում է արագ, իսկ արժեքը՝ բավականին էժան։ Լեոնիդը նշում է, որ ձեռագործ կարպետներն ինքնին ներդրում են։ Դրանց արժեքը գնման պահից բարձրանում է, իսկ մեքենայով գործված գորգերինը՝ իջնում։ «Մեգերյան կարպետներ» ընկերությունը ծրագրում է հաջորդ տարի երկու նոր արտադրական կենտրոն բացել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում