Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը հայտարարել է, որ հավաքականը պայքարում էր մեդալների համար մինչև վերջին տուրը:
«Լավ է, որ մեզ հաջողվեց երկրորդ տեղը զբաղեցնել: Ռուսների հետ խաղում առավելություն ունեինք և կարող էինք հաղթել: Հանգստյան օրվանից հետո որոշեցինք ինչ էլ լինի հաջորդ խաղերում հաղթել:
Մենք վստահ հաղթանակներ տարանք: Եթե մի քանի տուր ավելի լիներ, մենք առավել լավ արդյունք կգրանցեինք»,-ասել է Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: