Ազգային ժողովում այսօր փոփոխություն կատարվեց «Պետական նպաստների մասին» օրենքում, որով նոր ծնված երեխայի համար հնարավոր է նպաստ ստանալ, եթե մայրն ու երեխան տարբեր հասցեներում են գրանցված: «Այսուհետ երեխան խնամքի նպաստ կստանա, եթե ծնողն ու երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեում, այսինքն՝ հանվել է նույն վայրում հաշվառված լինելը: Բացի դրանից, նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու կարգն է փոփոխվել. այսուհետ հաշվի ենք առնելու նոր ծնված երեխայի մորից սերված երեխաներին՝ անկախ համատեղ բնակվելու վայրից»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Օրենքով նախատեսվում է նաև անկանխիկ եղանակով, ինչպես նաև լիազորագրով, այլ անձի փոխարեն նպաստի ստացումը:
Միևնույն ժամանակ այսօր որոշ գործատուներ խուսափում են գրանցել հղիներին՝ ծննդօգնության միանվագ գումարը չվճարելու համար: Մեզ հետ զրույցում նախարար Արտեմ Ասատրյանը պնդեց, թե պետությունն ամբողջությամբ փոխհատուցում է ծննդօգնության նպաստը:
Դիտեք մեր հարցազրույցը նախարարի հետ: