«Կարմիր քարտ» քաղաքացիական շարժման ակցիան այսօր ակցիա անցկացրեց ուղղված էլեկտրաէներգիայի, գազի, ալյուրի և շաքարավազի գների նվազեցմանը։
Նրանք Կարմիր քարտերով և «Չենք հնազանդվելու» վերտառությամբ պաստառով կանգնել էին կառավարության շենքի դիմաց, նրանց մոտեցավ ՀՀԿ-ի հայտնի տատիկը, ով իր «Այո»-ի քարոզով սկսեց բղավել նրանց վրա և իր ձեռնափայտով հարվածելով ակցիայի մասնակիցների պաստառին, այն գցեց գետնին։
Ոստիկանների միջամտությամբ միջադեպն ավարտվեց և «Կարմիր քարտ»-ի ակտիվիստները երթով շարժվեցին դեպի ԱԺ, այնուհետև ՀՀ նախագահի նստավայր: