ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկման ներկայացրեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է փոփոխել ծանուցման համակարգը և երբ քաղաքացին միտումնավոր փչացնում է գրավադրված գույքը, նրան պատասխանատվության ենթարկել:
Քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ համաձայն է Գագիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված բոլոր փաստարկների հետ և հավելեց, որ Կենտրոնական բանկի նախագիծը հակասահմանադրական է:
Մանրամասները՝ տեսանյութում: