Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ նա նշել էր, որ ներկա քաղաքական էլիտան իրեն սպառել է և փորձեր է անում սահմանադարկան փոփոխություններ անելով՝ ինչ-որ լուծումներ գտնել՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ատգամավոր Կորյուն Նահապետյանն «Առաջին լրատվական»-ի հեզ զրույցում նշեց, որ դա շատ սխալ շեշտադրում է. «Ներկա քաղաքական էլիտան չի սպառել իրեն: Իշխող քաղաքական ուժը հետևողական է իր ծրագրերի իրագործման հարցում, ունի բավարար ռեսուրսներ, բավարար կազմ իր ծրագրերն իրագործելու համար»:
Կորյուն Նահապետյանը նաև նշեց, որ ներքին վստահություն ունի, որ ժողովուրդը կողմ է քվեարկելու սահմանադրական փոփոխություններին:
Մանրամասները՝ տեսանյութում: