Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկման ներկայացրեց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը: Նախագիծը վերաբերում է գրավադրմանը, երբ քաղաքացին միտումնավոր փչացնում է գրավադրված գույքը, նրան պատասխանատվության ենթարկել, ինչպես նաև՝ նախագծով առաջարկվում է փոփոխել ծանուցման համակարգը:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ չի կարելի քաղաքացիաիրավական հարաբերությունների պաշտպանությունը դարձնել քրական իրավունքի կարգավորման առարկա. «Եթե մարդն ի սկզբանե մտահղացել է, որ գրավի առարկա հանդիսացող գույքը պիտի իրացնի, ոչնչացնի, տեղափոխի այլ երկիր, մասնատի, ծախի, վաճառի, ապա նա կատարում է խարդախություն, ոչ թե ուրիշի գույքի դիտավորյալ վնասում, յուրացում կամ վատնում:
Այն, ինչ նախաձեռնում եք, խայտառակ բան է. այն իր հետևից կարող է բերել շատ ծանր իրավիճակի: Եթե այս նախագիծն ընդունենք, ապա մեր դատարանները 1/3-ով հեղեղվելու են նոր մեղադրանքներով: Առանց այն էլ մեր քաղաքացիների իրավունքներն օրենքով պաշտպանված չեն, անկախ դատարաններ չունենք: Ի՞նչ եք ուզում, այս երկրում մարդ չմնա՞»:
Մանրամասները՝ տեսանյութում: