Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով ATP Ամփոփիչ մրցաշարի հաղթող է դարձել, նշել է, որ անչափ ուրախ է և հպարտ:
Նա դարձել է պատմության մեջ առաջին թենիսիստը, ով չորս անգամ անընդմեջ կարողացել է հաղթել ATP Finals մրցաշարերում:
«Իհարկե, հպարտանում եմ այս հաղթանակով: Երկար մրցաշրջան էր, և այն լավագույնն էր իմ կարիերայում: Ֆեդերերի հետ դիմակայությունները միշտ յուրահատուկ են:
Նա արագ է խաղում, մտածելու ժամանակ առանձնապես չի մնում: Ռոջերը բազմակողմանի թենիսիստ է»,- ATP պաշտոնական կայքը մեջբերում է Ջոկովիչի խոսքերը: