Եթե ՕՊԵԿ-ը որևէ գործողություն չձեռնարկի, նավթի գինը կարող է ընկնել մեկ բարելի դիմաց մինչև 20 դոլար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի նավթաարդյունահանման հարցերով նախարար Եուլոգիո Դել Պինոն՝ փոխանցում է Vesti-ն։
ՕՊԵԿ-ի հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին։ Ակնհայտ է, որ գնի վերահսկման անցնելու հարցը կրկին օրակարգում կլինի։ Վենեսուելայում հավասարակշռված գին են անվանում մեկ բարելի դիմաց 88 դոլարը, սակայն իրական գինը կրկնակի ցածր է այժմ։
Այնուհանդերձ, ՕՊԵԿ-ի երկրները դեռևս առիթ չեն տալիս ենթադրելու, որ ընդհանուր լեզու կգտնվի։