ԱԺ այսօրվա արտահերթ նիստում 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրության քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Սուրեն Կարայանին ուղղեց մի քանի հարցեր, այդ թվում նաև հետևյալ հարցը. «Ի՞նչ է նշանակում ապրանքների հեագծելիություն, ինչքանով հայերենի իմացությունս թույլ է տալիս, գիտեմ, որ այսպիսի հասկացություն, բառ չկա»: Ի պատասխան՝ Սուրեն Կարայանը բացատրեց «ապրանքների հետագծելիություն» տնտեսագիտական տերմինի էությունը: