ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրները թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նոյեմբերի 20-ին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն ասել է, որ 2015-ի նոյեմբերի 1-ի դրությամբ՝ պետական ռեգիստրում գրանցվել է 17450 արտադրական վտանգավոր օբյեկտ, որից 6890-ը վերելակներն են, 4531 ամբարիչ սարքավորումներ, 1635 կաթսայատներ, 681 նավթաբենզալցակայաններ և այլն: Ընդ որում՝ 3335 վերելակ տեխզննություն չի անցել: Փոխնախարարը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե հանրապետության գրեթե բոլոր վերելակները վտանգավոր են, սակայն կառավարությունը գումար չունի դրանք հիմնանորոգելու համար:
Դիտեք մեր հարցազրույցը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի հետ: