Thursday, 18 04 2024
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Մսխվող վարկեր, անիրատեսական ծրագրեր․ Ասիական Զարգացման բանկի վարկերի մութ կողմը

Ասիական զարգացման բանկը հաջորդ տարվա համար երկու տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսել Հայաստանի համար: Այս մասին Ասիական զարգացման բանկի, Հայաստանի հետ համագործակցության տասնամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հայտարարեց Հայաստանում ԱԶԲ մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլը:
Նրա խոսքերով՝ այս տարվա համեմատ, հաջորդ տարի տնտեսական քայքայում չի սպասվում, այլ կանխատեսվում է, որ տնտեսությունը կունենա նույն ցուցանիշներն, ինչ այս տարի:

«Այս տարի Հայաստանի տնտեսությունն ավելի լավ ցուցանիշներ է արձանագրել, քան մենք կանխատեսում էինք: Մտահոգությունները դեռ գոյություն ունեն՝ տրանսֆերտների, օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատում և այլն, բայց եղել են նաև դրական փոփոխություններ, մասնավորապես, այս տարի դրական է եղել գյուղատնտեսության ոլորտում, որտեղ կտրուկ աճ է գրանցվել: Գուցե պատճառը բախտն է, որ բարենպաստ եղանակ է եղել, բայց մենք չենք ակնկալում, որ հաջորդ տարի ավելի վատ կլինի»,- ասաց Դեյվիդ Դոուլը։

ԱԶԲ-ն Հայաստանին արդեն տրամադրել է մոտ 1 մլրդ դոլար վարկ՝ հանրային և մասնավոր հատվածներում ծրագրեր իրականացնելու համար:

Հանրային հատվածում իրականացվող առանցքային ծրագրերից է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը: Մայրուղու շինարարության համար արդեն տրամադրվել է 1.2 մլրդ դրամ:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը փաստում է՝ այն հանգամանքը, որ պետությունը մեծ չափով տույժ, տուգանքներ է վճարում ստանձնած աշխատանքները ժամանակին չկատարելու համար, ինչը վկայում է նրա մասին, որ ներկայացված ծրագիրն ու դրա կատարողականը հեռու են իրատեսական լինելուց։

Անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանի պետական պարտքն առաջին անգամ հատել է 5մլրդ դոլարի սահմանը, և գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, տնտեսագետը նշեց՝ պարտքերը մեծամասամբ վերցվում են վերացնելու տնտեսական խոչընդոտները, սակայն միևնույն ժամանակ նկատում է, երբ 2.5 տոկոս տնտեսական աճը պայմանավորվում է գյուղատնտեսության աճով, ապա տնտեսական խոչընդոտների վերացման մասին խոսք գնալ չի կարող:

Մանուկյանի դիտարկմամբ՝ վարկերի մեծ մասն ուղղված է շինարարության ոլորտին, որտեղ ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն են և անարդյունավետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում