«Ֆորմուլա-1»-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը հաղթանակ է տարել չեմպիոնների մրցավազքում:
Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում Սեբաստիան Ֆետելը դարձել է չեմպիոնների չեմպիոն՝ հաղթող ճանաչվելով Չեմպիոնների մրցավազքում:
Նշենք, որ «Ֆերարի» թիմի գերմանացի ավտոարշավորդի համար այս մինի-մրցաշարում սա առաջին հաղթանակն է:
Եզրափակիչում նրան հաջողվել է առավելության հասնել մարաթոնի կրկնակի հաղթող Թոմ Կրիստենսենի նկատմամբ: