zergulio բլոգերը բջջային հավելվածների AppStore խանութում հայտնաբերել է «Ականանետի համար բալիստիկ հաշվիչ» ծրագիրը, որը օգտատերերի կարծիքով՝ կարող է կիրառվել գրոհայինների կողմից։
Բլոգերն իր հրապարակման մեջ ներկայացրել է 2013 թվականին Reuters գործակալության կողմից արված լուսանկար, որում Ansar Dimachk ապստամբական բրիգադի մարտիկներն ականանետին կցում են iPad։
Ուկրաինացի մշակողի հավելվածը մշակվում է վճարովի հիմունքով և պաշտոնապես հավանության է արժանացել ամերիկյան կորպորացիայի մոդերատորների կողմից։ Հայտնաբերվել են նաև այլ հավելվածներ, ինչպիսիք են դիպուկահարի հրացանի համար բալիստիկ հաշվիչը։
Նման հավելվածները կարող են օգտագործվել պրոֆեսիոնալ զինվորականների կողմից, և Apple-ի սարքի վրա հայտնվելու համար դրանք պետք է տեղ գտնեն առցանց խանութում։