Baidu որոնողական ինտերնետ ընկերության ղեկավար Ռոբին Լին դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը: Forbes ամսագրի չինական հրատարակության տվյալներով` Ռոբին Լիի կարողությունը կազմում է 9.4 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ռոբերտ Լին իր որոնողական համակարգը ստեղծել է 2000 թ. և որոշակի հատուկ ալգորիթմների միջոցով կարողացել է այն դարձնել Չինաստանի ամենահայտնի որոնողական կայքը: Այսօր չինական շուկայում Baidu-ն առաջնային դիրքերում է: Նրան է պատկանում շուկայի մոտ 70%-ը:
Քանի որ Facebook սոցիալական ցանցը Չինաստանում արգելված է, Facebook-ի ղեկավարությունը որոշում է կայացրել համագործակցել Baidu-ի հետ` չինական շուկա դուրս գալու համար: