Հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին դարձել է Կիրովի «Վյատկա-բանկ»-ի տնօրենների խորհրդի անդամ: Այս մասին հաղորդել է RIA-Novosti գործակալությունը` հղում անելով բանկի տարածած հաղորդագրությանը:
Ապրիլի 22-ին տնօրենների խորհուրդը Կանդելակիին ընտրել է խորհրդի անդամ, որը բաղկացած է 7 հոգուց: «Վյատկա-բանկը» ստեղծվել է 1990 թ.: 2008 թ. նրա ամենախոշոր բաժնետեր է դարձել «Բինբանկի» տնօրենների խորհրդի անդամ Գրիգորի Գուսելնիկովը: Կանդելակին այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել: