Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը փորձում է գտնել ֆուրգոնի գողության մեջ մեղադրվող տղամարդուն, ով նախորդ տարվա հունիսին գողացել էր ջիպի կցորդը:
Հանցագործությունն այն ժամանակ բացահայտել չի հաջողվել իրեղեն ապացույցների բացակայության պատճառով: Սակայն բոլորովին վերջերս մեքենայի տիրոջ որդին որոշել է Google Street View համակարգի միջոցով տեսնել իրենց տունը և հայտնաբերել է, որ նկարի մեջ պատկերված է միջին տարիքի մի տղամարդ, որն այդ պահին փորձում է գողանալ 12 հազար ֆունտ արժողությամբ կցորդը: Այժմ խնդիրն այն է, որ նկարում մեքենայի պետհամարանիշը թաքցված է` համաձայն Google-ի գաղտնիության պայմանների, հայտնում է MIGnews.com-ը: