Facebook սոցիալական ցանցը վերջին մի քանի օրերին փակում է այն օգտատերերի հաշիվները, որոնց անունն է Քեյթ Միդլթոնը: Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի հարսնացուի` Քեյթ Միդլթոնի անվան հետ համընկնումը լուրջ խնդիրներ է առաջացրել 6 կանանց` 3 ավստրալուհու, 2 բրիտանուհու և 1 ամերիկուհու մոտ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Արդեն այս տարվա հունվարին ԱՄՆ Բոստոնի բնակչուհի 32-ամյա Քեյթ Միդլթոնը բախվել է այս խնդրին: Մի օր նա հայտնաբերել է, որ իր հաշիվն արգելափակված է: Եվ միայն այն բանից հետո, երբ նա ապացույցներ է ներկայացրել, որ ինքն իրականում Քեյթն է, բայց Բոստոնից, նրա հաշիվը նորից ակտիվացվել է:
Facebook-ի ներկայացուցիչներն ասում են, որ ստիպված են այս քայլին դիմել, և այսօրինակ սխալներն անխուսափելի են, քանի որ իրենք պայքարում են կեղծ հաշիվների դեմ: