Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ոստիկանության հետ բախումից մինչև Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջ․ ՖԱՖ-ի երթը և բողոքի ակցիան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՖ շան շարժման ներկայացուցիչները, բազմաթիվ այլ երկրպագուներ, ակտիվիստներ իրականացրին երթ դեպի Խանջյան փողոցում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենք։

Վերջին շրջանում հավաքականի անհաջող ելույթներից հետո «Առաջին ճակատ»-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 3 պահանջ էր ներկայացրել՝ պայմանագիր կնքել արտասահմանցի, փորձառու մարզչի հետ, իջեցնել հավաքականի մասնակցությամբ խաղերի տոմսերի գներն ու ազգային թիմ հրավիրել այն ֆուտբոլիստներին, ովքեր հրավեր չեն ստանում ՀՖՖ-ի հետ այս կամ այն կոնֆլիկտի պատճառով։ Երկրպագուները 1 ամիս ժամանակ էին տվել պահանջներն ի կատար ածելու համար։ ՀՖՖ նախագահն ի պատասխան՝ ՖԱՖ-ին անվանել էր խմբակ ու ֆան շարժմանը կոչ արել զբաղվել տուրիստական գործունեությամբ։

Հասնելով ՀՖՖ շենքի մոտ, ՖԱՖ-ի ղեկավար կազմի անդամ Էդգար Պետրոսյանը ևս մեկ անգամ հնչեցրեց պահանջները։ ՖԱՖ-ը պատասխան էր ակնկալում ֆեդերացիայից, սակայն մոտ մեկուկես ժամ սպասելուց հետո այդպես էլ ՀՖՖ-ի որևէ ներկայացուցիչ չներկայացավ բանակցությունների։

Այդ ընթացքում մի քանի երկրպագուներ, այդ թվում և ղեկավար կազմի անդամ Սերգեյ Ջանջոյանը, փողոցի երթևեկելի մասում ճայթրուկներ այրեցին։ Ոստիկանությունը բերման ենթարկեց նրանց, սակայն որոշ ժամանակ անց նրանք ազատ արձակվեցին ու միացան Խանջյան փողոցում գտնվող երկրպագուներին։

Երթը եզրափակվեց Սերգեյ Ջանջոյանի խոսքով։ վերջինս նշեց, որ «Առաջին ճակատ»-ն այս ընթացքում արել է հնարավորը կառուցողական բանակցությունների համար և  ՀՖՖ-ի վիրավորական պատասխանն ու արհամարհական վերաբերմունքն այլևս չի կարող հանդուրժել։ «Առաջին ճակատ»-ը հնչեցրեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջ։ ՖԱՖ-ի հաջորդ երթը տեղի կունենա առաջիկա ուրբաթ օրը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում