Փարիզի «Բատակլան» թատրոնում պատանդներ վերցրած ահաբեկիչներից մեկի անձը պարզվել է մատնահետքերի օգնությամբ: Ահաբեկիչը եղել է Ֆրանսիայի քաղաքացի, շաբաթ օրը հայտնել է BFMTV հեռուստաալիքը:
Փարիզում ուրբաթ երեկոյան տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ: Անհայտ անձը Ֆրանսիայի ռեստորաններից մեկում կրակոցներ է արձակել, երեք պայթյուն են կատարվել անմիջապես «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ, որտեղ տեղի էր ունենում Ֆրանիսա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը: Բացի այդ, «Բատակլան» թատրոնում ռոք համերգի ժամանակ անհայտ անձինք պատանդներ են վերցրել 100 մարդու:
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ահաբեկչությունից զոհվել են 127 մարդ, իսկ 99-ը գտնվում են ծայրահեղ վիճակում: