Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Դոպինգը՝ սպորտում․ խթանիչների դեմ պայքարը Հայաստանում և արտերկրում՝ մասնագետի պարզաբանմամբ

Հայաստանի սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի տնօրեն Նաիրի Մանուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ դոպինգի հետ կապված համաշխարհային հիմնախնդիրներին ու միտումներին։ Մասնագետի խոսքով՝ արգելված խթանիչների դեմ պայքարին մեծ ուշադրություն է դարձվում նաև Հայաստանում։

«Դրանք միայն հաբեր չեն, այլև մի ամբողջ կոմպլես։ Արդեն կա 2016թ․ արգելված նյութերի ցուցակը, որը ներկայացնում է WADA-ն։ Կան հորմոնային, սիրտ-անոթային, օրգանիզմի վրա սպորտի առումով դրական, բայց առողջության առումով բացասական ազդեցություն ունեցող պրեպարատներ։ Ընդհանուր առմամբ խթանվում է տեստոստերոնի արտադրությունը, օրգանիզմում ավելանում է տեստոստերոնի քանակը, որով հիմնականում պայմանավորված է մարզիկի ուժը»։

Մանուկյանի խոսքով՝ ստուգման արդյունքում դրական պատասխան տալիս են համակցված դեղերը, մի շարք նյութեր պարունակող դեղեր, որոնց մեջ ինչ-որ կոմպոնենտ կա արգելված նյութերի ցուցակում։

«Ոչ ստերոիդ, հասարակ ցավազրկողները, օրինակ՝ իբուպրոֆեն, անալգին, ասպիրին չեն համարվում դոպինգ։ Ճիշտ գործարանային արտադրության դեղահաբը, որն իր մեջ պարունակում է կոնկրետ այն նյութը, որը ոչ ստերոիդ ցավազրկող է, բացառվում է, որ ցույց տա դոպինգ ստուգման դրական պատասխան։ Չկա այնպիսի երկիր, որտեղ դոպինգ չեն օգտագործում և չկա երկիր, որտեղ դոպինգ օգտագործելուց հետո այդ մարզիկները չեն բացահայտվում ու պատժվում։ Վերջին սկանդալը կապված էր Ռուսաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի հետ։ Դա ծավալուն գործընթաց է։ Մինչև չավարտվի WADA-ի հետաքննությունն ու չհրապարակվի արդյունքը, կարծում եմ՝ վաղ է դրա մասին խոսելը»։

Բժիշկն անդրադարձավ նաև ծանրամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչների 2011թ․ դոպինգ սկանդալին։ Նրա կարծիքով՝ 5 մարզիկի որակազրկման դեպքում խոսքն իսկապես սկանդալի մասին է, քանի որ Հայաստանի պես փոքր երկրում ամեն հավաքականում հանդես են գալիս լավագույն 7-8 մարզիկներ։

«Ծանրորդների՝ Գևորգ Պողոսյանի, Էլեն Գրիգորյանի և մյուսների որակազրկումը հայկական սպորտում գրանցված վերջին դոպինգ սկանդալն էր։ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի, կարողացան սպորտային բժշկության ծառայության բյուջե հատկացնել 7 մլն դրամ, որպեսզի Հայաստանի առաջնությունները նույնպես ընթանան դոպինգ ստուգման ներքո։ Դա շատ դրական քայլ է, որը բարձր է գնահատվել մարզական կազմակերպությունների, համաշխարհային հակադոպինգային կազմակերպության կողմից»։

Մասնագետը նշեց, որ դոպինգ ստուգման արդյունքը կեղծել հնարավոր չէ։ Եթե մարզիկն օգտագործել է խթանիչ, այն վաղ թե ուշ հայտնի է դառնալու։ Բժշկության զարգացմանը զուգընթաց ստուգումներն ավելի ու ավելի արդյունավետ են դառնում։

«Համակարգին խաբելու փորձը նույնպես համարվում է արգելված մեթոդ, երբ մեկը մյուսի փոխարեն փորձում է մեզի կամ արյան անալիզ հանձնել։ Վերցվում է մեզի անալիզի 2 օրինակ, որից մեկն անմիջապես անցնում է հետազոտություն, իսկ մյուսը պահվում է 7-8 տարի։ Եթե այդ ժամանակահատվածում բժշկության գործիքային զարգացմանը զուգընթաց նոր մեդթոներով հետազոտության արդյունքում ի հայտ է գալիս ինչ-որ նյութ, որն արգելված նյութերի ցանկում է, մարզիկը որակազրկվում է։ Այնպես որ, 7-8 տարի խաբել հնարավոր չէ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում