Friday, 19 04 2024
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

Հարազատ տատին սպանած ու դաշտում թաղած թոռը դիակի տեղն ասելու համար հարազատներից 200 հազար դոլար է պահանջել՝ «բերդում յոլա գնալու համար»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Ալբերտ Մոմջյանի գործի դատական քննությունը:

24-ամյա Ալբերտը մեղադրվում է իր տատին՝ 68-ամյա գործարար, «Օժիտ» խանութների ցանցի սեփականատեր Սիլվա Գալստյանին դիտավորյալ, արդեն իսկ տատիկի տանից կատարած գողությունը թաքցնելու նպատակով սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի և 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ ոչ մի տեղ չաշխատող, բուքմեյքերական գրասենյակներում պարտքեր կուտակած Ալբերտը 2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 15-ը շարունակաբար գաղտնի հափշտակել է տատիկին պատկանող, 2 միլիոն 963 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ոսկե զարդեր:

Այնուհետև, իր կատարած գողությունը թաքցնելու նպատակով 2014 թվականի սեպտեմբերի 15-ին Ալբերտը տատիկի տանը՝ Երևանի Կողբացի փողոցի շենքերից մեկի բնակարանում, վտանգավոր բռնություն է գործադրել տատի նկատմամբ՝ սեղմել է նրա պարանոցի օրգանները, ձեռքերով հարվածներ է հասցրել նրան ու սպանել է:

Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը Ալբերտ Մոմջյանը տատի դիակը նրա իսկ «Տոյոտա Պրադո» մեքենայով տեղափոխել է Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք ու այրել է:

Սիլվա Գալստյանի անհետանալու վերաբերյալ ոստիկանություն էին ահազանգել նրա զավակները՝ հայտնելով, որ իրենց մայրը սեպտեմբերի 15-ի երեկոյան դուրս է եկել տանից ու չի վերադարձել:

Սիլվայի զավակները, այդ թվում Ալբերտի հայրը, իրենց մայրիկի անհետանալու հարցում կասկածներ են ունեցել հենց Ալբերտի նկատմամբ՝ իմանալով, որ նա խաղամոլ է, կուտակել է պարտքեր, որոնց պատճառով հակասություններ է ունեցել հարազատների, այդ թվում՝ հայրիկի ու տատիկի հետ:

Ալբերտը տատիկի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատանն ապրել է 2014 թվականի գարնանից:

Տատը՝ Սիլվա Գալստյանը միշտ հոգատար է եղել թոռան նկատմամբ, բայց նրա պարտքերի ու ապրելակերպի պատճառով վերջին շրջանում հանդիմանել է նրան:

2014 թվականի սեպտեմբերի  20-ին հայտնաբերվել է Սիլվա Գալստյանի դին՝ մասնատված, այրված, կենդանիների կողմից մասամբ հոշոտված վիճակում:

Սպանությունը կատարելու կասկածով ձերբակալվել է Սիլվա Գալստյանի թոռ Ալբերտ Մոմջյանը, ում դաստակների վրա ու մարմնի այլ հատվածներում եղել են վնասվածքներ: Տուժողի բնակարանում հայտնաբերվել են նրա արյան հետքերը…

Դատարանը ապացույցների հետազոտման ավարտին լսեց ամբաստանյալ Ալբերտի ցուցմունքը:

Ալբերտն իրեն մեղավոր է ճանաչում ոչ թե դիտավորյալ, այլ անզգույշ սպանության համար, քանի որ, իր վարկածով, ինքը տատի տնից գողություն չի կատարել, տատին կյանքից զրկելու նպատակ չի ունեցել, միայն նրան հրել է վեճի ժամանակ, տատիկն ընկել է, իր աչքերի առաջն էլ սևացել է, ու ինքը  չի հասկացել, թե ինչ է անում:

Ալբերտը նշեց, թե տատիկի հետ դեպքի պահին վիճել է մեքենայի բանալին վերցնելու հարցի հետ կապված: Տատը նախապես խոստացել էր մեքենան տալ, բայց հետո միտքը փոխել ու չէր տալիս: Ինքը մեքենայի բանալին վերցրել է, տատիկն էլ փորձել է բանալին իր ձեռքից խլել: Ահա այդ ժամանակ է տատը ճանկռել իր ձեռքերը, դաստակները՝ արյունահոսության աստիճանի: Ահա այդ պատճառով էլ տատիկի եղունգների կտրվածքներում հայտնաբերվել է իր արյունը…

Ալբերտն ասաց, թե իր տատը «չոր» կին էր, «մարդուն էն աստիճանի կարող էր ստորացնել, որ ինքնասպանության կհասցներ…»: Դեպքի օրը՝ վեճի ժամանակ, տատն «ինչ ասես, որ չի ասել» Ալբերտին…

Ըստ Ալբերտի՝ նախկինում էլ տատի հետ մեքենան վերցնելու հարցով անհամաձայնություն ունեցել է: Երբ իրենց հարաբերությունները լավ էին, նա մեքենան միշտ տալիս էր իրեն, իսկ հետագայում, ճիշտ է, մի քիչ «չեմուչում» էր անում, բայց էլի տալիս էր: Եղել է դեպք, որ ինքը առանց տատիկին հարցնելու՝ մեքենան վերցրել է, այդ ժամանակ տատը դիմել է ոստիկանություն՝ մտածելով, թե մեքենան գողացել են…

Ըստ Ալբերտի՝ դեպքի օրվա վիճաբանության ժամանակ եղել է պահ, երբ ինքը մեքենայի բանալին վերցրել ու ցանկացել է հեռանալ, տատիկը հետևից՝ օձիք-պարանոցի շրջանում, բռնել է իր հագուստներից, այդ ժամանակ էլ նա, հնարավոր է հագուստի տակից ճանկռել է իր կուրծքը, ուսագոտու շրջանը՝ ճանկռվածքներն արձանագրվել են ձերբակալման պահին՝ Ալբերտ Մոմջյանի մարմնի տարբեր հատվածներում:

Ալբերտը նշեց, թե տատիկի հետ քաշքշուկի ժամանակ իր հագուստը չի պատռվել, որովհետև շորերը «լավ որակի էին»:

Ալբերտի վարկածի համաձայն՝ ինքը հրել է տատիկին, վերջինս ընկել է, գլուխը երևի դիպել է երկաթե մահճակալի սուր եզրին, ու տատիկը մահացել է: Ինքը տատիկին բարձրացրել, դրել է մահճակալին, այդ պատճառով արյան հետքեր են մնացել բարձի վրա:

Իր ձեռքերի այտուցների մասին հարցին պատասխանելուց առաջ Ալբերտը նախ ճշտեց, թե «այտուցն» ինչ է, ապա հիշեց, որ դեպքից հետո «ներվայնությունից» բռունցքներով խփել է պատերին…

Տատիկին մահացած թողնելով՝ Ալբերտը կարողացել է ռեստորան գնալ՝ ծնունդ նշելու:

Այնուհետև նա գնացել է տատիկի ամառանոց, գիշերով ամառանոցից թաքուն դուրս է եկել, ցանկապատի վրայով գողունի թռել, ապա հասել է տատիկի երևանյան բնակարան, որտեղ տատիկի դիակն էր:

Ըստ Ալբերտի՝ ինքը՝ փոքրամարմին, կարճահասակ, մոտ 70 կգ քաշով, կարողացել է մոտ 80 կգ քաշով տատիկի դիակը մենակ 9-րդ հարկի բնակարանից վերելակով իջեցնել առաջին հարկ՝ հետևից՝ թևերի տակից բռնել ու քարշ տալով տարել է… Ապա դիակը հենել է մեքենային, բացել է մեքենայի դուռը, ինքը ներս է մտել, հետո ներսից քաշել, մեքենան է մտցրել դիակը: Ոչ ոք այս ամբողջ ընթացքում այդ վայրով չի անցել, Ալբերտին չի տեսել դիակ տեղափոխելիս…

Դիակը տարել-հասցրել է ամայի վայր: Հատկապես Արտաշատի ճանապարհի այդ վայրն է տարել, որովհետև այն իրեն ծանոթ էր, բացի դրանից, Ալբերտը հայտնեց, որ մոտակայքում նաև եկեղեցի կա, ինքը տատիկի դիակը կորցնելու ճանապարհին մի քանի րոպե կանգնել է եկեղեցու մոտ…

Դիակը մեջքի վրա պառկեցրել է ամայի հողատարածքում, տատիկի հագին էլ սպիտակ շոր էր…

Ըստ Ալբերտի՝ ինքը չի ցանկացել դիակն այրել: Նկատել է, որ տատի սպիտակ զգեստի վրա իր արյան հետքը կա, որն առաջացել էր իր ճանկռված ձեռքից: Ինքը ցանկացել է այրել միայն տատի շորը:  «Զաժիգալկով» վառել է միայն շորի ծայրը ու հեռացել է: Թե ինչպես է «զաժիգալկի» կրակով մարդկային դիակը այրվել ընդհուպ մինչև ոսկորները՝ Ալբերտը չկարողացավ բացատրել:

Ամբաստանյալն ասաց, թե ինքը առավոտյան տատիկի մեքենան տարել է «մոյկա»՝ լվանալ է տվել ո՛չ այն պատճառով, որ մեքենայում արյան հետքեր կային, այլ՝ որովհետև մեքենան շատ կեղտոտ՝փոշոտ- ցեխոտ էր: Տատիկը մաքրասեր կին էր, եթե մեքենան կեղտոտ վիճակում տեսնեին, կասկածներ կառաջանային…

Լվացված մեքենան նա տարել է տան մոտ, կանգնեցրել է, մեքենայի բանալին էլ հանձնել է խանութի աշխատողին՝ ասելով, թե առավոտից, ըստ տատիկի հետ պայմանավորվածության, մեքենան տարել է «մոյկա», հիմա էլ բերել, թողել ու գնում է իր գործերով…

Ալբերտի ասելով՝ բնակարանում ինքն արյան հետքեր չի տեսել, բնակարանը սպանությունից հետո չի մաքրել, «խալին էր մի քիչ ծռված»՝ ուղղել է:

Եթե մեքենան լվացողներն էլ կարգին լվանային մեքենան, նրա մեջ արյան հետք չէր մնա՝ Ալբերտի խոսքով:

Երբ հարազատները հարցրել են, թե որտեղ է եղել դեպքի գիշերը, Ալբերտը պատասխանել է՝ ամառանոցում: Նա ասել է, թե տատիկին չի տեսել:

Դատարանում Ալբերտն ասաց, թե համարձակությունը չի հերիքել, որ գոնե հորն ասի կատարվածի մասին:

Իր գործողությունների՝ թեկուզ անզգույշ սպանության, ապա դիակի տեղափոխման, այրման մասին Ալբերտն ասաց. «Ոնց որ էրազ տենայի… Ֆանտազիայի տակ էի…»:

Երբ Ալբերտին ձերբակալել են, նա սկզբում չի խոստովանել, իսկ երբ խոստովանել է, տատիկի դիակի տեղը հայտնելու համար նա հարազատներից պահանջել է… 200 հազար դոլար: Դատարանում Ալբերտն ասաց, թե այդ գումարն իրեն պետք էր «բերդում յոլա գնալու համար…»:

Այն հարցին, թե նախաքննության սկզբից ուրիշ բան է ասել, իսկ անզգույշ սպանության վարկածն առաջ է քաշել մեղադրանքի փոփոխումից՝ ավելի խստացումից հետո, Ալբերտը պատասխանեց. «Ուզում էի ամեն կերպ խուսափեմ պատասխանատվությունից, տեսա չի լինում՝ ճիշտն ասի…»:

Ալբերտն ասաց, թե ինքը դեպքի օրը՝ մինչև դեպքը, արդեն իր բոլոր պարտքերը մարել էր: Տատիկից ինքը ոսկեղենի գողություն չի կատարել: Ոսկեղենը դեպքից առաջ՝ մի քանի օրերի ընթացքում, գրավադրել է տատիկի համաձայնությամբ՝ նրան շատ է խնդրել-համոզել, նա էլ համաձայնել է: Միայն տատիկից գաղտնի՝ ոսկե զարդերի ադամանդե քարերը նախապես հանել, դրանց տեղը հասարակ քարեր էր դրել…

Ալբերտի կարծիքով՝ հարազատները, ցանկանալով ավելի բարդացնել իր վիճակը, հիմա ասում են, թե տատիկը չի ցանկացել ոսկեղենը գրավ դնել իր պարտքերը մարելու համար: Բայց հենց հարազատներն էլ ասում են, որ ինքը տատիկի ամենասիրած թոռն է եղել: Մի՞թե տատն ամենասիրած թոռան համար մի քանի ոսկե զարդը կխնայեր…

Ալբերտը դատարանում հանգիստ զննեց իրեղեն ապացույց ճանաչված ոսկե զարդերը, ասաց, որ դրանք տատիկի զարդերն են. «Ինչքան հիշում եմ՝ էլի կար, էսքանը չէր…»:

Ալբերտը չկարողացավ բացատրել, թե ինչու տատիկի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատված մահվան պատճառը չի համընկնում իր առաջ քաշած վարկածին՝ տատիկին հրելու վերաբերյալ:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժողի մահը վրա է հասել պարանոցի օրգանները սեղմելու, կոտրվածքի՛ աստիճան սեղմելու հետևանքով…

Ալբերտն ասաց, թե պարտադիր զինվորական ծառայությունից ինքն ազատվել է ոտքերի հիվանդության պատճառով: Հոգեպես առողջ է, որևէ հոգեբուժարանում հաշվառված չէ:

Նախաքննության ժամանակ կատարվել է ստացիոնար ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ Ալբերտը հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը մերժեց ամբաստանյալի շահերի պաշտպան Գ. Մարտիրոսյանի միջնորդությունը՝ համալիր դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին՝ հիմնավորելով, որ դատահոգեբուժական փորձաքննություն Ալբերտ Մոմջյանի նկատմամբ արդեն իսկ կատարված է, այդ եզրակացությունը կասկածներ չի հարուցում, իսկ փորձագետներին առաջադրելիք հարցերի մեջ պաշտպանը չի նշել որևէ հարց, որը դատահոգեբանական փորձաքննության ոլորտից լիներ:

Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ մերձավոր հարազատների հետ Ալբերտի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վերցնելու մասին, քանի որ գործով բոլոր ապացույցներն արդեն հետազոտված են:

Դատաքննությունը լրացնելու ուղղությամբ այլ միջնորդություններ կողմերը չունեին:

Դատական հաջորդ նիստին՝ նոյեմբերի 9-ին, մեղադրողը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հանդես կգան ճառերով:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում