Ինչպես այսօր գրում է The Financial Times-ը, արդեն մի քանի օր է, ինչ չի գործում Sony ընկերության PlayStation Network կայքը: Ընկերությունում նշում են, որ չեն կարող կոնկրետ ժամկետներ նշել, թե երբ կվերականգնվի սիրված խաղային կայքը: Այս պահին կայքում գրանցված է ավելի քան 70 մլն այցելու: Այդտեղից կարելի ներբեռնել խաղեր, երաժշտություն, հնարավոր է շփվել ընկերների հետ:
Սկզբում ընկերության աշխատակիցները իրենք են փակել առցանց պլատֆորմը, քանի որ հայտնաբերել են համակարգի անսարքություն: Ավելի ուշ պարզվել է, որ դա հաքերական հարձաման հետևանք է: Նշվում է, որ Sony PlayStation Network կայքի այցելուների մեծ մասը անվճար ծառայություններից են օգտվում: Եվ միայն 2 մլն մարդ տարեկան վճարում է 49 դոլար` կայքի վճարովի ծառայությունները հասանելի դարձնելու համար: