ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ բուհական համակարգում տեղ գտած կոռուպցիոն երևույթների դեմ չպետք է պայքարել՝ այս կամ այն դասախոսի նկարը համալսարանի պատերին փակցնելով: Նա ժամանակին դատապարտել է որոշ ուսանողների նախաձեռնած այդ ակցիան և կարծում է, որ այդ կերպ հնարավոր չէ արմատախիլ անել կոռուպցիան: Ալեքսանդր Գրիգորյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել ինստիտուցիոնալ ձևով` գնահատման համակարգը փոխելով: «Դա կարող է բերել կոռուպցիոն երևույթների մի փոքր նվազեցմանը»,- ասաց նա: Սրանից զատ, նա կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարին օգնում են նաև ուսանողների շրջանում անցկացված հարցումները: