Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) տվյալներով, Թուրքիայի համախառն ներքին արտադրանքը 2011թ.-ին կհասնի $1 տրլն-ի: Նույն այդ տվյալների համաձայն՝ այս տարի Թուրքիայի ՀՆԱ-ն կլինի $956.6մլրդ: 2015թ. այն կաճի եւս 25%-ով: Այս տվյալների համաձայն՝ երկիրը կզբաղեցնի աշխարհում 16-րդ տեղը՝ ՀՆԱ-ի ընդհանուր ծավալներով:
Նույն տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն 2010թ. կկազմի $14.6 տրլն, իսկ 2015թ.` $18 տրլն: Չինաստան` 2010թ.` $10.1 տրլն, 2015թ.` $17 տրլն: