Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ղարաբաղը կարող է դառնալ ՌԴ-Արևմուտք միջնորդավորված հակամարտության հերթական թատերաբեմը»․ Նիգյար Գյոքսել

Սիրիական հակամարտությունը, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության սպառնալիքը և քրդական հարցը դժվար թե հնարավորություն տան Թուրքիային ակտիվանալ ղարաբաղյան հակամարտության կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում:

Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis group) Հարավային Կովկաս/Թուրքիա ծրագրի ավագ վերլուծաբան Նիգյար Գյոքսելն ընդհանուր առմամբ այս միտքն է արտահայտել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում` խոսելով Թուրքիայում և տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների մասին:

«Քիչ հավանական է, որ Անկարան կարճաժամկետ հեռանկարում նոր հավակնոտ նախաձեռնություն կսկսի Հայաստանի հետ` հաշվի առնելով աշխարհաքաղաքական այլ իրադարձությունների առաջնահերթությունը և մեծ խաղադրույքները Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա»,- ասել է նա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` Գյոքսելը կարծիք է հայտնել, որ «ստատուս-քվոն բոլոր կողմերին տանում է ոտքերի տակից հողը կորցնելուն»:

Հարց, www.armradio.am: – Ինչպե՞ս կգնահատեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը` Սիրիայի և Իրանի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո:

– Սիրիայի և Իրանի իրադարձությունները անմիջականորեն չեն ազդում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վրա, բայց կարող են լինել որոշ անուղղակի կապեր:

Սիրիայի հակամարտության հետևանքներից մեկն այն է, որ Թուրքիային շատ են անհանգստացնում անկարգությունները հարևան երկրներում, և քիչ պաշար է մնում Կովկասի վրա ուշադրություն դարձնելու համար: Հետևաբար, քիչ հավանական է դառնում, որ Անկարան կանցնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հավակնոտ նախաձեռնությանը: Պատերազմը Սիրիայում հյուծում է Թուրքիայի ռազմավարական և քաղաքական ուշադրությունը և ավելի քիչ ուժեր է թողնում Կովկասի հետ կապված որևէ նախաձեռնության համար: Սիրիայի իրադարձությունները նաև գերիշխում են Թուրքիայի և Արևմուտքի բանավեճում` Հայաստանի նշանակությունը իջեցնելով օրակարգի ավելի ցածր դիրքեր: Եվրոպական մայրաքաղաքները Անկարայի հետ զբաղվում են ավելի շատ «Իսլամական պետության» մարտահրավերներով և միգրացիայի խնդիրներով: Հայ-թուրքական հարաբերությունները չկան քաղաքական ռադարի վրա:

Մյուս կապն այս երկու սցենարների միջև սիրիական իրադարձություններին Ռուսաստանի մասնակցության ազդեցությունն է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների վրա: Սիրիայի պատճառով Մոսկվայի և Անկարայի միջև լարվածությունը կարող է ստիպել Անկարային ավելի շատ զգուշանալ Կովկասում Ռուսաստանի ավելացող լծակներից:

Անկարայի և Թեհրանի հարաբերությունները լարված էին Սիրիայի պատերազմի և նրա ապագայի հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով: Սակայն իրականում թուրք-իրանական հարաբերությունների սրումը Սիրիայի պատճառով կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ, համենայնդեպս այսօր:

Սիրիական թատերաբեմում Իրանն ու Ռուսաստանը գործում են համատեղ` Ասադի ռեժիմի անունից: Թեև տնտեսական տեսանկյունից Թուրքիայի մասնավոր սեկտորի համար ձեռնտու է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, բայց Իրանի ռազմավարական դիրքերի ամրապնդումը միջուկային համաձայնագրի շնորհիվ անհանգստացնում է Թուրքիային:

Իրանի հնարավորությունների ընդլայնումը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարող է ավելի ուժեղ մրցակցություն առաջացնել Թուրքիայի և Իրանի միջև Հարավային Կովկասում, սակայն կարճաժամկետ հեռանկարում դա տեղի չի ունենա: Ակնհայտ է, որ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի միջուկային համաձայնագրի հետևանքներից անցում կատարվի վստահության ամրապնդմանը և Կովկասում Իրանի քաղաքական ակտիվությանը, որովհետև պատժամիջոցները կվերացվեն աստիճանաբար:

Հարց, www.newsarmenia.am: – Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է ռուս-թուրքական հարաբերությունների որոշ ջերմացումը համարել անցած շրջան` սիրիական իրադարձությունների լույսի ներքո: Ինչպես կկառուցվեն այդ հարաբերությունները նոր պայմաններում:

– Անկարայի և Մոսկվայի միջև հաստատված տաք կլիման, անշուշտ, էռոզիայի ենթարկվեց: Թուրքիայի ղեկավարությունը և մասնավորապես նախագահը վերջերս կտրուկ հայտարարություններ արեցին Սիրիայում Մոսկվայի միջամտության և Ասադին աջակցելու վերաբերյալ: Անկարայում կարծում են, որ ռուս-թուրքական շահերը չեն համընկնում սևծովյան տարածաշրջանում կամ Թուրքիայի հարավային տարածաշրջանում: Ռուսաստանի ներխուժումը, որի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, դիտարկվում է սպառնալիք Թուրքիայի համար: Թուրքիայի անվտանգության քաղաքականությունն այսօր ավելի շատ հակված է դեպի ՆԱՏՕ: Երբ Թուրքիան սպառնալիք է զգում, միշտ նախընտրությունը տրվում է արևմտյան մասնակցությանը: Սիրիան Թուրքիայի համար կարևոր է մի շարք պատճառներով, հիմնականում այն պատճառով, որ այդ երկիրը շատ առումներով կապված է քրդական խնդրի հետ: Վերջին հաշվով Սիրիայում «միջնորդավորված պատերազմի» (proxy war) զարգացումը կորոշի Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածության աստիճանը: Մենք չենք կարող առայժմ գուշակել:

Միևնույն ժամանակ Թուրքիան շարունակում է շատ կախված մնալ Ռուսաստանից` մասնավորապես բնական գազի հարցում: Ռուսական գազը կազմում է Թուրքիայում սպառվող գազի 50 տոկոսը: Դա չի կարող փոխվել կարճաժամկետ հեռանկարում: Կան նաև մի շարք այլ տնտեսական շահեր` ենթակառուցվածքային նախագծեր, առևտուր և տուրիզմ: Եվ Թուրքիայի հետ առճակատումը Մոսկվայի շահերից չի բխում` հատկապես Արևմուտքի հետ դիմակայության լույսի ներքո: Այդ պատճառով, ըստ երևույթին, երկու կողմերը կփորձեն լիցքաթափել լարվածությունը:

Հարց, Tert.am – Մի քանի ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանը «գրողի ծոցն» ուղարկեց հայ-թուրքական արձանագրությունները, իսկ հետո դրանք հետ կանչեց խորհրդարանից: Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հետագա զարգացումը` հաշվի առնելով նոր աշխարհաքաղաքական գործընթացները:

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ոչ միայն կասեցվել է 2010 թ., այլև 2015 թ. հարաբերությունների տոնը փչացվել է: Թեև 2015 թ. փետրվարին երկկողմ արձանագրությունները հետ կանչվեցին Հայաստանի խորհրդարանից, Հայաստանի նախագահը, այնուամենայնիվ, հայտարարեց, որ իր ստորագրությունն առաջվա պես մնում է դրանց վրա, և ինքը պատրաստ է վերադառնալ արձանագրություններին:

Դրա հետ մեկտեղ` չի փոխվի Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցը Լեռնային Ղարաբաղի ճակատում որոշ առաջընթացի հետ կապելու Անկարայի մոտեցումը: Թուրքիան և Ադրբեջանը 2010 թ. շարունակում են սերտորեն համագործակցել քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում:

Քիչ հավանական է, որ Անկարան կարճաժամկետ հեռանկարում նոր հավակնոտ նախաձեռնություն կսկսի Հայաստանի հետ` հաշվի առնելով աշխարհաքաղաքական այլ իրադարձությունների առաջնահերթությունը և մեծ խաղադրույքները Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա: Ըստ ամենայնի՝ բոլոր կողմերը Թուրքիայի սահմաններից դուրս սպասում են Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ավարտին, որը տվյալ պահին շարունակվում է Ուկրաինայում և Սիրիայում: Մոսկվան, Անկարան և եվրատլանտյան կապիտալը անհանգստացած են, որ որ հայ-թուրք-ադրբեջանական հարաբերություններում ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն կարող է խախտել հավասարակշռությունը Կովկասում` ի վնաս իրենց: Այդ պատճառով ցանկացած նոր հավակնոտ նախաձեռնություն համարվում է չափից ավելի ռիսկային: Այդ մոտեցումը, իհարկե, իր մեջ պարունակում է ռիսկեր: Ստատուս-քվոն բոլոր կողմերին տանում է ոտքերի տակից հողը կորցնելուն, և կա իրական սպառնալիք, որ Լեռնային Ղարաբաղը կդառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև միջնորդավորված հակամարտության հերթական թատերաբեմը:

Հարց, «Առաջին լրատվական» – Ձեր կարծիքով` ինչպե՞ս կազդի ռուս-թուրքական հարաբերությունների սրումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի դաշնակիցը, և Մոսկվան փաստացի մեծ ազդեցություն է ունեցել հայ-թուրքական գործընթացի վրա:

Ես արդեն անդրադարձել եմ ռուս-թուրքական և թուրք-հայկական հարաբերությունների զարգացման հնարավոր հետագծին առնչվող հարցերին, բայց մի փոքր հավելում կանեմ այդ հարաբերությունների փոխադարձ կապի մասին:

Իսկապես Մոսկվան աջակցել է 2009-2010 թթ. հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին, սակայն կային տարբեր կարծիքներ, թե ինչու նա գնաց այդ քայլին: Հնարավոր է, Մոսկվան ցանկանում էր իրեն ներկայացնել որպես կառուցողական խաղացող: Ավելի ցինիկ տեսակետի համաձայն` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետևանքով կփչանան Բաքվի և Անկարայի հարաբերությունները, և դա հավելյալ լծակներ կտա Ռուսաստանին Ադրբեջանի վրա ազդելու համար: Հաշվի առնելով Մոսկվայի մտադրությունների հանդեպ սկեպտիցիզմը (Սիրիայի և այլ հարցերում հակասությունների պատճառով)` Անկարան կարող է ավելի կասկածամիտ դառնալ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու կամ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու Մոսկվայի նոր փորձերի հանդեպ:

Ռուսաստանը Անկարայում համարվում է որոշիչ դերակատար ղարաբաղյան հակամարտությունում: Ավելին՝ սխալ է դա, թե ճիշտ, բայց Թուրքիայի միջազգային հարաբերությունների փորձագետների մոտ համընդհանուր կարծիք կա, որ Մոսկվան է որոշում Երևանի հարաբերությունները Անկարայի և Բաքվի հետ: Հետևաբար, Անկարան սերտորեն շփվում է Մոսկվայի հետ բազմաթիվ սխեմաներով, որոնք Մոսկվան քննարկում է Երևանի ու Բաքվի հետ իր դիվանագիտական խողովակներով:

Հարց, «Առաջին լրատվական» – Կարելի՞ է արդյոք ակնկալել Թուրքիայի ակտիվությունն ու ներգրավումը Հարավային Կովկասի քաղաքականության մեջ և մասնավորապես՝ ղարաբաղյան գործընթացում, հատկապես Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո:

– Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նոյեմբերի 1-ի ընտրությունները արմատապես չեն տարբերվելու հունիսյան ընտրությունների արդյունքներից: Հետևաբար, կամ կձևավորվի կոալիցիոն կառավարություն, կամ կլինի անորոշ վիճակ` առանց պատասխանատու, լեգիտիմ կառավարության մինչև 2016 թ. և հնարավոր է` նույնիսկ մինչև ավելի ուշ շրջան: «Իսլամական պետության» կողմից անվտանգության սպառնալիքը և Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ հակամարտությունը (կամ խաղաղ բանակցությունների վերականգնումը), անշուշտ, առաջնահերթ կլինեն ցանկացած իշխանության համար: Սա Հարավային Կովկասում Թուրքիայի ակտիվությունը զսպող գործոններից մեկն է:

Բայց կա առնվազն երկու պատճառ, որ Թուրքիան կակտիվանա տարածաշրջանում: Առաջինն այն է, որ 2015 թ. ընթացքում Թուրքիայի և Հայաստանի փոխներգործության «տարածությունը» կընդլայնվի:

Մյուս պատճառը գիտակցության բարձրացումն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատերազմի» վիճակը վտանգներ է ստեղծում ոչ միայն երկու երկրների, այլև Թուրքիայի ու Արևմուտքի տարածաշրջանային դիրքերի համար: Դա, սակայն, չի նշանակում, որ Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի իրենից հեռացնի Ադրբեջանին կամ սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Թուրքիան առանց այդ էլ բավարար խնդիրներ ունի մյուս հարևանների ու դաշնակիցների հետ: Տվյալ փուլում Անկարային հետաքրքրելու են միայն այն բանաձևերը, որոնք խոստանում են անվերապահ օգուտներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում