Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Աշխարհն առաջ է շարժվում, իսկ մենք այսքան ժամանակ նույն Սահմանադրությամբ ենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը:

– Տիկին Պողոսյան, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներդ հավաքվել եք Հանրապետական կուսակցության «Այո»-ի շտաբում: Կասե՞ք, թե ինչ հարցեր եք քննարկել կամ ինչ հանձնարարականներ եք ստացել:

– Ընդամենը հստակեցնում էինք մեր անելիքները: Մարզային շտաբները դեռ չեն ձևավորվել, դրանք կբացվեն նոյեմբերի 6-ին: Մի փոքր հստակեցումներ և հանձնարարականներ եղան անելիքների վերաբերյալ, թե ինչպես պետք է կազմակերպենք քարոզարշավը:

– Ինչպե՞ս պետք է կազմակերպեք:

– Հանդիպումներ ժողովրդի հետ, նրանց իրազեկել ու ծանոթացնել սահմանադրական փոփոխությունների մասին:

– Իսկ սահմանադրական փոփոխություններն ինչպե՞ս պետք է բացատրեք կամ իրազեկեք ժողովրդին, որ «այո» քվեարկեն:

– Մենք ներկայացնելու ենք սահմանադրական փոփոխությունների նախագծում առկա բոլոր դրական փոփոխությունները, մնացածը թող մնա իրենց խղճին:

– Այդ փոփոխություններից ամենաշատը ո՞րն է Ձեզ դուր եկել, որն եք ավելի շատ կարևորում:

– Առաջին հերթին այն, որ երկու տասնամյակից ավելի նույն Սահմանադրությամբ ենք առաջնորդվում: Ճիշտ է, 10 տարի առաջ տեղի ունեցան որոշակի փոփոխություններ, բայց աշխարհը առաջ է շարժվում, զարգանում է, իսկ մենք այսքան ժամանակ նույն Սահմանադրությամբ ենք: Փորձենք մենք էլ մեր փոփոխություններով հանդերձ ավելի լավ քաղաքականություն վարել:

– Այսինքն՝ դուք գտնում եք, որ Սահմանադրությունը պետք է երբեմն փոխե՞լ:

– Այո՛, երբեմն, և հիմա իրոք ժամանակն է: Ժամանակներին համապատասխան մենք էլ պետք է այդ փոփոխություններն անենք, որ մեր երկիրն ավելի լավ զարգանա:

– Ասում են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությունը շատ հին է՝ 200 տարեկան է, բայց այդ երկիրը լավ էլ զարգանում է:

– Եթե մենք էլ լինեինք ԱՄՆ-ի նման երկիր, միգուցե մեզ էլ պետք չէր լինի նման փոփոխություններ անելը: Հաշվի առնելով մեր ներքին, նաև արտաքին շատ հարցերը՝ այդ փոփոխություններն անհրաժեշտ էին:

– Իսկ այս փոփոխությունների ադյունքում հնարավո՞ր է Հայաստանը դառնա ԱՄՆ-ի նման երկիր:

– Թող դառնա, ու Սահմանադրությունը չփոխվի:

– Կարծիք կա, որ հանրաքվեի համար դժվար կլինի մարդկանց ընտրատեղամասեր բերելը, քանի որ սա խորհրդարանական կամ նախագահական ընտրությունները չեն, որ նրանք հասկանան, թե ում են ընտրելու:

– Դրա համար էլ մենք պետք է ճիշտ բացատրենք բոլոր փոփոխությունները: Իմ շրջապատում ես խոսակցություններից արդեն հասկացել եմ, որ շատ լավ էլ պատրաստակամ են, որ գան ու քվեարկեն: Ես էլ քանի որ մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ, անպայման գնալու եմ և հանդիպելու եմ ժողովրդի հետ, ու նրանց ուղղելու եմ իմ հորդորը, իմ խոսքը:

– Բա որ Ձեզ ասեն՝ ինչու եք եկել, մեր երկիրը սոցիալապես վատ վիճակում է, մենք անապահով ենք, իսկ Դուք այսպես շքեղ հագնված, մեզ քարոզում եք կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին, ի՞նչ եք ասելու:

– Համոզված եմ, որ դա գործին չի խանգարի:

– Դուք, ըստ երևույթին, ընտրությունների նախապատրաստական աշխատանքների այնքան էլ մեծ փորձ չունեք, ինչպե՞ս պետք է «այո»-ի քարոզարշավին մասնակցեք:

– Այդպես չէ: Ես 15-20 տարի տարբեր ընտրությունների ժամանակ մարզային հանձնաժողովներում եմ եղել և շատ լավ պատկերացնում եմ այդ աշխատանքները:

– Այդ տարիներին Հովիկ Աբրահամյանը կամ Ջոնիկ Աբրահամյանը մեծամասնական ընտրակարգով մասնակցել են ընտրություններին, և կարծիք կա, որ ընտրությունները կեղծվել են:

– Դա աբսուրդի դաշտից է: Միշտ էլ շատ նորմալ, շատ բարձր մակարդակի ընտրություններ են եղել:

– Մարդիկ Ձեզ կարող են նաև հարցնել, թե ի՞նչ եք արել մարզի, քաղաքի ժողովրդի համար, որ ուզում եք «այո» քվեարկենք:

– Արտաշատ քաղաքում տեսանելի մեծ գործեր են արվել՝ տանիքների, փողոցների, բակերի բարեկարգման աշխատանքներ, խաղահրապարակների կառուցում: Եվ ոչ միայն՝ իրենց միջոցներից հիվանդ մարդկանց բուժման համար գումար է տրվել:

– Արարատի մարզում մեծ է նաև բերքի իրացման խնդիրը: Մարդիկ ողջ տարի մշակում են իրենց դաշտերը, բայց աշնանը չեն կարողանում մթերման հանձնել ստացված խաղողը, բանջարեղենը:

– Ի շնորհիվ մեր ղեկավար անձանց, մեր վարչապետի, ով մի քանի անգամ հանդիպեց մեր ժողովրդի հետ, մարզպետին հանձնարարականներ տվեց, այդ խնդիրը լուծվեց: Դաշտերում չմթերված խաղող, չմթերված բերք չի մնացել: Իսկ առաջիկայում փորձում են միջնորդել, ընդառաջել, որ գյուղացիները ստանան իրացրած բերքի գումարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում