«Մերսեդես»-ի գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը նվաճել է «Ֆորմուլա-1»-ի Մեքսիկայի Գրան պրին:
Երկրորդը դարձյալ «Մերսեդես»-ի ավտոարշավորդն է՝ բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը, երրորդը՝ Վալտերի Բոտասը՝ «Ուիլիամս»-ից:
Հավելենք, որ 23 տարի անց «Ֆորմուլա-1»-ը վերադարձավ Մեքսիկա:
1. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես»)–1:42.35,038
2. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +1,954
3. Վալտերի Բոտաս («Ուիլիամս») +14,592
4. Դանիիլ Կվյատ («Ռեդ Բուլ») +16,572
5. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +19,682
6. Ֆելիպե Մասա («Ուիլիամս»)+21,493
7. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +25,860
8. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +34,343
9. Մաքս Ֆերստապեն («Տորո Ռոսո») +35,229
10. Ռոմեն Գրոժան («Լոտուս») +37,934