Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Ընձի Յոնջըլաղի տղեքն են ժողովրդական արտիստի կոչում տվել. Թաթուլ Ավոյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ Թաթուլ Ավոյանը։

Թաթուլ, Դուք տևական ժամանակ է՝ հեռացել եք Հայաստանից և բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում։ Ի՞նչը ստիպեց ձեզ լքել Հայաստանը։

– Երևակայի՝ տենց ա. էկա Միացյալ Նահանգներ, որ ընտանիքիս հետ լինեմ։ Ընտանիքս ահագին ժամանակ ստեղ ա, ես Հայաստանում մենակ էի։ Ու հետո արդեն ժամանակն էր, որ գայի ստեղ փաստաթղթերս մուտք անեի։ Էտա ամբողջ խնդիրը։

– Իսկ ավելի ցանկալի չէ՞ր լինի, որ ընտանիքով տեղափոխվեիք Հայաստան, ոչ թե ԱՄՆ։

– Չէ, ազիզ ջան, իմ ընտանիքը արդեն 10 տարի ա ստեղ ա, ես էլ պետք ա գայի ստեղ ապրեի, քանի որ իմ առողջականն էլ արդեն չէր ներում էդքան գնայի-գայի Հայաստան, ամեն օր երգեի։ Էնպես չի, որ ես ընդմիշտ հեռացել եմ Հայաստանից։ Ես ո՞նց կարամ հեռանամ Հայաստանից։ Ես հլը գալու եմ, գնամ Լաչին, կռվեմ, տան սպանեն ինձ։ Դուք ի՞նչ եք խոսում, ի՞նչ հեռանալ։ Ես պետք ա էթամ Շուշիում զոհվեմ, ինչի՞ մասին ա խոսքը։

– Բայց եթե համեմատենք, որտե՞ղ է հեշտ աշխատելը, ստեղծագործելը՝ Հայաստանո՞ւմ, թե՞ ԱՄՆ-ում։

– 50 տարեկանից հետո էլ ի՞նչ ստեղծագործել, այ ցավդ տանեմ։ Մինչը 50 ստեղծագործել եմ, հերիք ա, հիմի դրա շուքի տակ ենք ապրում։ Էլ ո՞վ ա ստեղծագործում։

– Քանի որ դուք հիմա ԱՄՆ-ում եք, կարո՞ղ եք ասել, թե ինչն է ձգում մեր շոուբիզնեսի ներկայացուցիչներին ԱՄՆ-ում։ Ինչո՞ւ են բոլորը ձգտում գնալ և Միացյալ Նահանգներում ապրել ու աշխատել։

– Այ ցավդ տանեմ, ես ի՞նչ կապ ունեմ շոուբիզնեսի հետ, ես կապ չունեմ դրա հետ։ Ես երգում եմ, ժողովուրդը լսում ա, ի՞նչ շոուբիզնես։

– Այսինքն՝ դուք ձեզ հայաստանյան շոուբիզնեսի մաս չե՞ք համարում։

– Չէ, ես շոուբիզնեսի մաս չեմ կազմում։ Իմս առանձին մաս ա։ Ես մանկուց էլ Երրորդ մաս եմ ծնվել մեծացել, Յոնջլախ։ Իմ ամեն ինչը մասերի հետ ա կապված։

– Թաթուլ, իսկ հնարավո՞ր է՝ Հայաստանից հեռանալու փաստը մեծապես պայմանավորված էր չգնահատված լինելու հետ։ Վերջերս Արմենչիկին, Ձախ Հարութին պետական մակարդակով վաստակավոր արտիստի կոչում շնորհվեց, իսկ Դուք դուրս մնացիք այդ ցանկից։

– Մեզի մրցանակ տվել են։ Ինձի, մեկ էլ Սուպեր Սաքոյին ժողովրդական արտիստի կոչում են տվել, բայց մենք չենք բացահայտում էդի։

– Ո՞վ է տվել, Սերժ Սարգսյա՞նը։

– Մեր մայլի տղեքը։ Մի օր ֆուտբոլ էինք խաղում, ասեցին՝ Թաթուլ ջան, էս ի՜նչ ձևի ես երգում, մեռնենք ձենիդ։ Ու տենց մեր թաղի՝ Յոնջլախի տղերքը՝ Կյաժը, Արայիկը, հանեցին, միանգամից կոչում տվեցին։ …Հավատացեք, սենց ավելի հանգիստ եմ, նորմալ եմ նայում, իսկ ովքեր էլ մեր ընկերներից ստացել են մրցանակ, բոլորին շնորհավորում եմ, արժանի են։ Եթե մարդիկ ստացել են, ուրեմն արժանի են, հենց էնպես ոչ մեկին ոչ մի բան չեն տալիս։ Կգա մի տարիք՝ 70-75-ից հետո, ինձ էլ կտան, մի մտածեք։

– Իսկ առաջիկայում համերգներ ունե՞ք ԱՄՆ-ում կամ առհասարակ։

– Առայժմ՝ ոչ։ Հանգստանում եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում