Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

«Խաբեության զոհ եմ դարձել, օգնեք». քաղաքացին դիմում է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է «Բողոք երկրի սրտից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Երկրի սրտում՝ Հանրապետության հրապարակում,  իր բողոքն է հայտնում Էջմիածնի բնակիչ  Ցողիկ  Վարդանյանը: Տիկին  Ցողիկը  պնդում է, որ խաբեության զոհ է դարձել:

«Ապրում եմ Մաշտոցի 59/52 հասցեում՝  5 շնչով, ամուսինս  մի քանի տարի է, ինչ  մահացել է,  հիմա  նրա  եղբայրները  ուզում են  մեր տան  համասեփականատեր դառնան՝  ծանոթների, փողերի  միջոցով»,- նշեց նա՝  մանրամասնելով, որ 2004թ. դատարան հայց է ներկայացրել տիրապետման հիմքով անշարժ գույքի սեփականատեր ճանաչվելու պահանջով, ներկայացրել է բոլոր փաստաթղթերը, քաղաքապետարանի ներկայացուցիչը բանավոր հայտնել է, որ հայցի դեմ չի առարկում, սակայն հետագայում պարզվել է, որ գրավոր առարկություն է ներկայացրել դատարան:

«Ամուսնուս մեծ  եղբայրը ժամանակին ստացել է բարելավում, բնակարան  ունի, սեփական հողամաս, սակայն աչք է դրել նաև այս բնակարանի վրա, այնինչ  ինքը այստեղ չի էլ ապրում,  30  տարի  վարձերը ես եմ մուծում, փոքր եղբորն է իր տեղը ուղարկել  մեր  հետ ապրելու, բայց նա էլ ոչ մի գրոշ  չի մուծել, քաղաքապետարանում  գիտեն: Քաղաքապետի՝ Կարեն Գրիգորյանի  հետ խոսել եմ, ասել է, թե չի առարկում, որ ես տունը  սեփականաշնորհեմ,  բայց դատարանում քաղաքապետարանի իրավաբանը  այլ  բան ասեց, հիմա էլ  քաղաքապետն ասում  է՝  հաշտության եկեք, ոնց հաշտության  գամ, եթե  դա  իմ  տուն է, իրենց  բնակարան  տվել են»,- մանրամասնեց  տիկինը:

Ցողիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ դիմել է  Վարչական ու Վերաքննիչ քաղաքացիական դատարաններ, բայց անարդյունք, քանի որ իրեն անգամ  իր  փաստաբաններն են խաբել, գումար են վերցրել գործերը  կիսատ-պռատ   արել, տեգրոջ հետ  համաձայնության են եկել ու խաբել. «Եթե  Էջմիածնի  քաղաքապետարանում  ցանկանան՝  խնդրին  լուծում  կտան, այնինչ  դատարանի թուղթ են ուզում,  դատարանն էլ  քաղաքապետարանին է  պաս  տալիս»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում