Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Ինչի՞ համար… մենք շարունակում ենք մեր անստույգ, պարտված ու բեկված ողնաշարով երթը…. Facebook

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ինչի՞ համար, անկեղծ ցասումով բղավում էր ապրիլի 9 –ին Բաղրամյան պողոտայի ուղղությամբ շարժվող խաղաղ երթի մասնակիցն ու փորձում դուրս պրծնել ռետինե մահակներով զինված ու դիմակներով պաշտպանված, հաստատ իրեն տարեկից ոստիկանների շուրջկալ-հետապնդումից։ Ինչիիիի՞ համար… մի քանի վայրկյանից մարում է երիտասարդի ձայնն ու վանդակում հայտնված անօգնական, տապալված կենդանու պես նրան քարշ են տալիս դեպի ոստիկանական մեքենան։

Ինչի՞ համար. լուռ ու դառը վիրավորանքով Բաղրամյան պողոտայում արտասվում էր անչափահաս աղջիկն ու նրա դեմքին իջած ոստիկանի ապտակն իբր չջնջվող, ծանր ու ցավացնող հուշ, հայրենիքի խարան կմնա ամբողջ կյանքի համար։

Ինչի՞ համար…այս անլուծելի ու ծանր հարցն ուղեղներում, իրենց կորցրած իրավունքների ու կորցրած ճակատագրի հետևից դեպի Ազատության հրապարակ են շտապել ՀՀ հազարավոր մոլորված քաղաքացիներ ու հույսի վերջին փշուրներից երազ հյուսած, հյուծված հայացքով, մեր վիրավոր ու անգո Սահմանադրությամբ երդվում են նվիրվել ու պայքարել Նոր Հայաստանի համար։

Ինչի՞ համար….այս ցավացնող ու դարձյալ ծանր հարցն է Սերժ Սարգսյանի դեմքին ու, երբ Մարզահամերգային համալիրում երդվում է Վեհամոր Ավետարանի ու ՀՀ Սահմանադրության վրա, նա հաստատ զգում ու լսում է անել վիրավորանքից տրոփացող Ազատության հրապարակի զարկերակը։
Ինչի՞ համար…հաստատ այս ցավացնող ու դարձյալ ծանր հարցն է Սերժ Սարգսյանի դեմքին, որովհետև հաստատ մարտի մեկն այլևս նրա, մեր բոլորի ու մեր պետության կենսագրության էջն է։

Ինչի՞ համար…բաց վերքի պես ցավում է սիրտս այս իրականության համար ու հասկանում, գրեթե համոզվում եմ, որ բաժանարարներից ազատվելու ժամանակը (ինչպես միամտաբար կարծում էի) ոչ թե չեկավ, այլ եկավ անողոք, աննահանջ, անզիջում դիրքերով՝ բառիս իսկական իմաստով։
Ոստիկանների թանձր, ամուր ու կուռ շարքերը Բաղրամյան պողոտան բաժանել են մերոնց ու ոչ մերոնց։ Երկուսն էր մենք ենք՝ համազգեստով ու առանց, մահակով ու առանց, զենքով ու առանց, կարմիր բերետով ու առանց, Հայաստանի Սահմանադրությամբ ու առանց…. Երկուսն էլ մենք ենք` ընդդեմ, ու համոզված մտածում ենք, հավատում, թե հանուն Հայաստանի։

Ինչի՞ համար…. բղավում է ոստիկանների օղակ օպերացիայի մեջ հայտնված Աժ նախկին պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանն (իմ ճանաչած ամենապարկեշտ տղերքից մեկը) ու նրա դեմքին ու որովայնին, ղեկավարության անվրդով ներկայությամբ տեղում են ոստիկանների անզիջում հարվածներն ու «սրան շպրտեք էն կողմ» հրահանգով արյունլվա ու վիրավոր Արմենին տանում են դեպի ոստիկանական մեքենան։

Ինչի՞ համար… ինչի՞ համար…անզոր, հայրաբար բղավում է բարիկադների այն կողմում հայտնված ականատեսն ու նրա վիրավորանք-հուսահատությունն ավելի է խորանում, որովհետև շատ-շատերի պես նա էլ գիտի, որ այդ նույն Արմեն Մարտիրոսյանը Մարտի մեկին իր վրա վերցրեց ոստիկանին ուղղված դանակի հարվածը։

Ինչի՞ համար….դառը, դառը նստվածքով ցավում է սիրտս մեր համար ու տեսնում եմ, թե ինչ ստույգ է աշխատում հին ճշմարտությունը՝ «հաղթանակի տերեը շատ են, պատությունն՝ անտեր»։ Հիմա շատերը, որ փորձում էին Րաֆֆու շուրջը պտտվել ու նրա նվաճած հարթակից ոտքի հող կորզել, վերածվել են նրա դատավորների…

Իսկ իրականությունն ավելի քան մերկ է ու մեղք։ Մեղք, որովհետև այս էլ որերորդ անգամ պարտության բեռից մեր միակ ողնաշարն է բեկվում, Հայաստանի ողնաշարը։

Ճիշտ այս օրերին հրապարակվում է Գելափի հերթական ուսումնասիրությունը. նախկին խորհրդային երկրներից սեփական երկրից հեռանալ ցանկացողերի ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում է՝ Հայաստանի քաղաքացիների քառասուն տոկոսը հնարավորության դեպքում կլքեր հայրենիքը։

Իսկ մեր անկախ ու ժողովրդավարական երկիրը 22 տարեկան է, ու մենք պիտի որ վաստակած լինեինք արժանապատիվ ապրելու կամ գոնե խաղաղ երթ կազմակերպելու ամենապարզ իրավունքը։

Ինչի՞ համար….հաստատ այս հարցն է շատ-շատերի շուրթերին ու մտքում, բաժանարարների երկու կողմում էլ, ու մենք շարունակում ենք մեր անստույգ, պարտված ու բեկված ողնաշարով երթը…. Ինչի՞ համար…

Լուսանկարը PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում