Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան

«Նոր սրումը կարող է սկսվել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո»

Ադրբեջանում և Հայաստանում ներքաղաքական կարևոր իրադարձություններ են տեղի ունենում: Նոյեմբերի 1-ին հարևան երկրում կկայանան Միլի մեջլիսի ընտրությունները, իսկ դեկտեմբերի 6-ին Հայաստանում նշանակված է սահմանադրական հանրաքվե: Արդյոք ադրբեջանցիները կփորձեն օգտագործել այս հանգամանքը` իրավիճակը հերթական անգամ սրելու համար, և ինչ դրական արդյունքներ կտա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան:

Այս թեմայի շուրջ է «Առաջին լրատվական»-ի զրույցը Մոսկվայի Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովի հետ:

Մեր զրուցակիցը մեկնաբանեց նաև Ադրբեջանի եվրասիական ինտեգրման մասին խոսակցությունները` կարծիք հայտնելով, որ Հայաստանը չի տա իր համաձայնությունը Ադրբեջանի անդամակցմանը, քանի դեռ չեն կարգավորվել հայ-ադրբեջանական հարաբերությունները:

– Ձեր գնահատմամբ` ի՞նչ կտա համանախագահների այցը խաղաղ բանակցությունների գործընթացին, և ի՞նչ առաջարկ են նրանք իրենց հետ բերել:

– Մի քանի օրից Ադրբեջանում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները: Բաքուն շահագրգռված է, որպեսզի դրանց արդյունքները ճանաչվեն միջազգային հանրության կողմից, և հնարավորինս ապահովվի գործող իշխանության օրինականությունը: Այս համատեքստում ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծում դիտվում է լարվածության նվազում: Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան տեղի է ունենում այս նախընտրական համատեքստում, և կարող է հարմար առիթ լինել միջնորդական գործունեությունն ակտիվացնելու համար: Բաքվի համար կարևոր է ապահովել առավելագույն բարյացակամ վերաբերմունքն առաջիկա ընտրությունների հանդեպ, և կարելի է չկասկածել, որ այնտեղ նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի ցուցադրեն Մինսկի խմբին իրենց խաղաղասիրությունը և ղարաբաղյան հարցի խաղաղ լուծմանը հասնելու պատրաստակամությունը: Հավանաբար, համանախագահներն ինչ-որ առաջարկներ կանեն բանակցային գործընթացը վերակենդանացնելու համար, գուցե կառաջարկեն կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում:

– Որքանո՞վ է իրատեսական, որ նախագահները կհանդիպեն մինչև այս տարվա ավարտը:

– Դա կախված է նրանից, թե արդյոք կպահպանվի անդորրը շփման գծում Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններից հետո: Բաքուն դրանից հետո կարող է որոշել, որ եկել է ժամանակը հերթական անգամ սրելու իրավիճակը Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Նմանատիպ սադրանքներն ու միջադեպերն Ադրբեջանի գործիքներից են, հայկական կողմին հոգեբանորեն ճնշելու և հյուծելու համար: Այդ դեպքում իրադրությունը դժվար թե բարենպաստ լինի նախագահների հերթական հանդիպման համար:

Սակայն հնարավոր է նաև այլ տարբերակ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում նշանակված է սահմանադրական հանրաքվե: Բաքուն կարող է կարծել, որ ռազմական լարվածությունը կլինի այդ բարեփոխման նախաձեռնողի` Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին, որը հնարավորություն կստանա ցուցադրել իր վճռականությունը և նույնիսկ  մարտականությունը, իսկ դա կարող է դրական ազդել հանրաքվեի արդյունքների վրա: Հանգամանքների այդպիսի դասավորության դեպքում դադարը կշարունակվի շփման գծում, և հնարավորություն կստեղծվի նախագահների հանդիպման համար:

– Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովը մոտ մեկ ամիս առաջ ռուսական «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում չէր բացառել, որ Ադրբեջանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, «եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը օկուպացված տարածքներից»: Այսինքն` Բաքուն գի ՞ն է նշանակում ԵՏՄ-ին անդամակցելու դիմաց: Որքանո ՞վ է Մոսկվան պատրաստ այդպիսի գործարքի և ընդհանրապես արդյո՞ք  այդ սցենարն իրատեսական է:

– Դժվար թե իրատեսական լինի այն, որ Մոսկվան, ի պատասխան Ադրբեջանական Հանրապետության հայտարարության, որոշի խիստ ճնշում գործադրել Երևանի վրա և այդպիսով ստիպել նրան ԼՂՀ-ն և հարակից շրջանները հանձնել Բաքվին: Դեռ վերջերս նմանատիպ հույսերը կապված էին Ադրբեջանի և Եվրամիության միջև էներգետիկ համաձայնագրերի հետ, որոնք Բաքվում մեկնաբանվում էին բացառապես «նավթ` Ղարաբաղի դիմաց» բանաձևի շրջանակներում: Այս ամենը դատարկ երևակայության ոլորտից են: Իսկ իրականում ԵՏՄ-ի բոլոր որոշումներն ընդունվում են կոնսեսուսով:

Անհրաժեշտ է ստանալ ԵՏՄ բոլոր անդամ-պետությունների համաձայնությունը, որպեսզի մեկնարկի ինտեգրացիոն միությանը Ադրբեջանի անդամակցման ընթացակարգը: Սխալ կլինի հուսալ, որ Հայաստանը կտա նման համաձայնություն, քանի դեռ չեն կարգավորվել հարաբերությունները Ադրբեջնի հետ:

– Իսկ եթե ավելի լայն նայենք տարածաշրջանային իրադարձություններին (սիրիական հակամարտություն, ռուս-թուրքական հարաբերությունների սրում), ի՞նչ լուրջ փոփոխություններ կարելի է մատնանշել, որոնք ազդում են Հարավային Կովկասում ուժերի դասավորության, նույն ղարաբաղյան հակամարտության վրա: 

– Եթե իրավիճակը շարունակի զարգանալ նախկին ուղղությամբ, շատ շուտով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ենթակա տարածքների ընդլայնումը կտարածվի նաև դեպի Հարվային Կովկաս և Կենտրոնական Ասիա: Իրավիճակն արմատականորեն փոխվել է Սիրիայում, Ռուսաստանի ռազմական գործողություններից հետո: Այժմ հույս կա, որ տարածաշրջանի երկրները ռուսական ռազմական աջակցությամբ կկարողանան փոխել ռազմական գործողությունների ընթացքը և ջախջախել միջազգային ահաբեկչության ուժերին: Եթե դա տեղի ունենա, պայմաններ կստեղծվեն Մերձավոր և Միջին Արևելքում իրավիճակի կարգավորման համար, ինչը կչեզոքացնի միջազգային ահաբեկչության սպառնալիքը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար: Այդ ժամանակ ղարաբաղյան հակամարտության հետագա զարգացումները կորոշեն ոչ թե արտաքին գործոնները` ի դեմս «Իսլամական պետության», այլ Հայաստանի և Ադրբեջանի ռազմա-քաղաքական ուժերի հավասարակշռությունը:

– Ե՞րբ կարող է լինել հաջորդ լուրջ էսկալացիան հակամարտության գոտում:

– Նոր սրումը կարող է սկսվել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Բայց այդ ժամկետները կարող են հետաձգվել, այդ դեպքում ամեն ինչ կսկսվի դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո: Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում փորձում են բարձրացնել լարվածության աստիճանը, ընդլայնվում է դիմակայության գոտին, որն այժմ տարածվել է նաև հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի վրա: Գնալով ավելի հաճախ են կիրառվում խոշոր տրամաչափի հրետանի և հրթիռային համակարգեր, աճում է զոհերի թիվը երկու կողմերից: Բաքվի պահանջը` վերադարձնել «գրավյալ շրջանները», մնում է անփոփոխ և կատեգորիկ: Իսկ Երևանը փոխել է իր դիրքորոշումը դեպի խստացում. սեպտեմբերի վերջին տեղի ունեցած հերթական միջադեպից հետո նախագահ Սարգսյանն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ  Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Հայաստանի անբաժանելի մասը: Մինչ այդ, Երևանի պաշտոնական տեսակետն այն էր, որ Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի ինքնորոշվելու, և խնդիրը պիտի լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով` Մինսկի խմբի միջնորդությամբ: Տրամաբանական է ակնկալել, որ Մինսկի խումբն այս այցի ընթացքում ջանք է գործադրելու ոչ այնքան խաղաղության գործընթացն առաջ տանելու, որքան ռազմական գործողությունները կանխելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում