Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն:
AS-ի տեղեկությունների համաձայն՝ «Բարսելոնա»-ն հետաքրքրված է բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով: «Կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Դիեգոյի տաղանդի մեծ երկրպագուն է:
Նշվում է, որ Իսպանիայի չեմպիոնները մտադիր են հարձակվողի տրանսֆերը ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք, որ մինչև «Չելսի» տեղափոխությունը Կոստան հանդես էր գալիս Մադրիդի «Ատլետիկո»-ում: