Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Փաստաբանը դատի է տվել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին

Վերջերս Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դեմ Վարչական դատարան հայց ներկայացրած փաստաբան Հակոբ Ճարոյանը նույն՝ խարդախության գործի շրջանակներում դատի է տվել արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին և դիմել Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել վճռաբեկ դատարանի մի քանի դատավորների դեմ, քանի որ փաստաբանի պնդմամբ՝ նրանք կայացրել են ակնհայտ անհիմն դատական ակտ։ Փաստաբանը պատրաստ է ապացուցել, որ դատական ակտն անհիմն է և կայացվել է վճռաբեկ դատարանի դատավորների ակնհայտ շահագրգռվածության արդյունքում:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է 2005 թվականին տեղի ունեցած մի հանցագործության: Ըստ մեղադրանքի՝ պաշտպանության նախարարությունը ժամանակին 270 հազար ԱՄՆ դոլար գումար է հատկացրել շինվարչության պետին՝ Արմեն Սարգսյանին, ՀԷԿ կառուցելու համար: Ապա ինչ-ինչ օղակներում այդ գումարը յուրացվել է, ու արդյունքում մեղադրյալի աթոռին, փաստաբանի խոսքով, հայտնվել է իր պաշտպանյալը, որի մեղադրական եզրակացության հիմքում, Ճարոյանի խոսքով, չկա որևէ ապացույց, որ Վարդան Երիցյանին գումար է տրվել: Առկա են միայն ինչ-որ փաստաթղթերի պատճեններ, որոնց օրիգինալ տարբերակները քրեական գործում առհասարակ չկան:

Փաստաբանն անգամ 10 միլիոն դրամ է խոստացել այն անձին, ով նշված գործով կապացուցի իր պաշտպանյալի՝ Վարդան Երիցյանի մեղադրանքի հիմնավորվածությունը: Բացի դրանից՝ խոստացել է հրաժարվել փաստաբանական իր արտոնագրից, եթե ապացուցվի մեղադրանքի հիմնավորվածությունը:

Նշենք, որ Վարչական դատարանը մերժել է Գևորգ Կոստանյանին՝ իր խոսքը կատարել պարտավորեցնելու վերաբերյալ փաստաբանի հայցադիմումը՝ համարելով, որ այդ հայցը չի կարող քննության առարկա դառնալ դատարանում։ Ճարոյանը համամիտ չէ դատարանի որոշման հետ և դիմել է նորանշանակ արդարադատության նախարարին՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել վարչական դատարանի դատավորի նկատմամբ, սակայն նախարարին ուղղված դիմումին ի պատասխան՝ կրկին մերժման պատասխան է ստանում։ Ի պատասխան այդ մերժման՝ Ճարոյանը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ Արփինե Հովհաննիսյանի, սակայն Վարչական դատարանը կրկին նույն պատճառաբանությամբ, թե այդ հայցը դատական քննության ենթակա չէ, մերժում է հայցադիմումը, որը Ճարոյանը կրկին բողոքարկել է վերաքննիչ դատարանում։ «Բայց ինչպե՞ս կարող է դատական քննության ենթակա չլինել հայցադիմումը, եթե խախտվել են և իմ, և իմ պաշտպանյալի իրավունքները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Բացի այս ամենից, փաստաբանը օրերս դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ, այդ թվում՝ քրեական պալատի ղեկավար Դավիթ Ավետիսյանի, ովքեր այս խարդախության գործը վճռաբեկում քննության առնելիս անփոփոխ են թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ ՀՔԾ-ից դեռ չեն արձագանքել փաստաբանի դիմումին, սակայն դեռ ժամանակ կա գործը վարույթ ընդունելու համար։

Ուշագրավ է, սակայն, որ բոլոր ատյանները մերժելով փաստաբանի բողոքները՝ ոչ մի դեպքում Ճարոյանի նկատմամբ սուտ մատնության հիմքով քրեական գործ չեն հարուցում, եթե դրա հիմքերը իրենց մերժման պարագայում առաջանում են։ Փաստաբանի կարծիքով՝ իրավապահները և դատական ատյանները խորը վստահություն ունեն, որ ինքը ճիշտ է և ցանկացած պարագայում կարող է ապացուցել, որ իր պաշտպանյալն անմեղ է, և դատական ատյանները կոնկրետ շահագրգռվածության արդյունքում անհիմն դատական ակտ են կայացրել, այդ իսկ պատճառով էլ անհիմն մերժումներով ժամանակ են ձգում, որպեսզի ինքը հոգնի։

«Իմ կարծիքով՝ նրանք իրենց այդ մերժումներով ուզում են հասնել նրան, որ Ճարոյանը հոգնի և այլևս որևէ քայլ չանի, ու դրանով հարցը փակվի, բայց ես կարող եմ վստահեցնել, որ ես իրականում հոգնող չեմ և օրենսդրությամբ ինձ տրված բոլոր տարբերակներով հասնելու եմ իրականության բացահայտմանը»,- ասաց փաստաբանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում