Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը եվրոպական երկրներին կոչ է արել «հավատարիմ լինել իրենց սկզբունքներին և պահպանել հյուրընկալության ավանդույթները» փախստականների խնդրի լուծման գործում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Անմիջապես մեր մայրցամաքի դարպասների առաջ տեղի ունեցող այդ ողբերգությունը պատասխան է պահանջում: Այն եվրոպացիներից պահանջում է հավատարիմ լինել հյուրասիրության մեր լավագույն սկզբունքներին ու ավանդույթներին»,- հայտարարել է Ֆիլիպ VI-ը հինգշաբթի ՄԱԿ-ին Իսպանիայի անդամակցության 60-ամյակի կապակցությամբ Թագավորական պալատում միջոցառման ժամանակ, որին ներկա է եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Թագավորի խոսքով՝ «այնտեղ, որտեղ ներկա է ՄԱԿ-ը, տարածություն կա կանխելու, օգնության, վերականգնման, խաղաղ գոյակցության, վերջին հաշվով՝ կարեկցանքի և արժանապատվության համար»: