«Դատարաններն են որոշում՝ կայացել է արդարադատություն, թե ոչ: Ինչքանով է ստացվել դատարանների մոտ, համենայնդեպս ինձ, որպես մարդու, դա չի բավարարում: Ես ինքնադատաստանի կողմնակից չեմ: Հոկտեմբերի 27-ը մեզ մի 10-15 տարով հետ գցեց: Իհարկե ցնցումներ եղան, գլխատվեց երկիր: Մինչև մենք այդ ցնցումից դուրս եկանք, եթե կարելի է ասել, որ դուրս ենք եկել, նոր ոտի ենք կանգնում, ուզում ենք դեպի լավը գնանք, պայքարում ենք մեր երկրի ապագայի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախրարի խորհրդական, Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով 16 տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությանը: