«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ հանրապետությունում մասսայական «ոչ»-ի կողմնակիցներ են, «այո« չկա իրականում: Ա. Մանուկյանը մտահոգություն հայտնեց այն հարցի շուրջ, որ Հայաստանում 500 000 մարդ ունի և՛ անձնագիր, և՛ նույնականացման քարտ, նրանց ընտրությունը կարող է չֆիքսվել, և նրանք կարող են երկու անգամ մասնակցել ընտրությանը. դա հնարավորություն կընձեռի կեղծել ընտրությունները. «Քվեարկության իրավունքից ոչ մեկին չպետք է զրկել, պարզապես պետք է բացառել նույն մարդու կրկնակի քվեարկությունը»: