Երկուշաբթի իրադրությունը Հունաստանի ֆինանսական շուկաներում որոշ չափով բարելավվել է այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Պապանդրեուն հետ է կանգնել խորհրդարանը լուծարելու իր մտադրությունից: Տեղեկացնենք, որ այդպիսի խոստումով նա հանդես էր եկել նախօրեին կայացած տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ: Սակայն նրա ղեկավարած Սոցիալիստական կուսակցությունն այդ ընտրություններում փոքր առավելությամբ հաղթող է ճանաչվել: Վարչապետն այդ ընտրություններում բնակչության աջակցությունն էր խնդրել կառավարության` «ամրագոտիների ձգման» միջոցներին, որոնց կառավարությունն ստիպված էր գնալ ԵՄ-ի և ԱՄՀ-ի տրամադրած $155 մլրդ. կայունացնող վարկերի դիմաց: