Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610

Goldman Sachs-ը կանխատեսել է նավթի գների նոր անկում

Նավթի հումքի գները կարող են կտրուկ իջնել նավթավերամշակողների կողմից պահանջարկի անկման պատճառով՝ կարծում են Goldman Sachs-ի վերլուծաբանները։ Նավթի գների կտրուկ անկման կարող է հանգեցնել նավթամթերքի պահեստներում տեղի սղությունը։

Ինչպես գրում է New York Times-ը՝ հղում անելով Goldman Sachs-ի վերլուծաբաններին, ԱՄՆ-ի և Եվրոպայի նավթամթերքի պաշարները և նավթի հումքի վերամշակման ծավալները ներկայումս մոտ են պատմական առավելագույնին, մինչդեռ պահեստներում քիչ տեղ է մնացել։ Իրավիճակը բարդացնում են նավթամթերքների (հատկապես բենզինի) պահանջակի աճի համեստ տեմպերը և Արևելքից դրանց մատակարարումների մեծացումը։

«Տեղի ունեցողը հիշեցնում է 1998 և 2009 թվականների իրադարձությունները, երբ նավթամթերքի պահեստները գերբեռնվեցին, և հում նավթի գները կտրուկ ընկան»,- նախազգուշացնում են Goldman Sachs-ի փորձագետները։

Ներդրումային բանկի հաշվետվությունում նաև ընդգծվում է, որ նավթի համաշխարհային արդյունաբերության ծավալները ներկայումս էականորեն գերազանցում են համաշխարհային պահանջարկին և հազիվ թե հավասարաշռության գան նաև 2016 թվականին։

2015-ի մարտին Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ նավթի արդունահանման ծավալի գերազանցումը «սև ոսկու» սպառմանը հղի է գների կտրուկ անկմամբ, որոնք այդ ժամանակ քիչ թե շատ կայունացել էին մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում։ Որպես պատճառ նշվել էր նավթապահեստարաններում տեղի դեֆիցիտը։ Պարբերականի փորձագետներն այն ժամանակ նախազգուշացրել էին, որ ԱՄՆ-ում հում նավթի պաշարները հասել են վերջին 80 տարում ամենաբարձր մակարդակին, ինչի արդունքում նավթապահեստները լցվել էին մոտ 70 տոկոսով։ Այլ երկրների պահեստարաններում, ըստ WSJ-ի, ավելի քիչ տեղ էր մնացել. Ճապոնիայում՝ 20 տոկոսից ոչ ավելի, իսկ եվրոպական երկրներում ՝ լավագույն դեպքում 10 տոկոս։

WSJ-ի կանխատեսումը իրականություն դարձավ. ամռան վերջին Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը իջավ 50 դոլարից ներքև՝ հասնելով նվազագույն նշագծի՝ 42.23 դոլար։ Այսօր ICE բորսայում դեկտեմբերի մատակարարման Brent նավթի ֆյուչերսների արժեքը տատանվել է 48 դոլարի մակարդակի վրա։

Ավելի վաղ Bank of America Merrill Lynch-ի փորձագետները կանխատեսել էին, որ պահեստարաններում տեղի դեֆիցիտի պատճառով Brent նավթի գինն արդեն 2015-ի մարտի վերջին կընկնի՝ հասնելով 31 դոլարի, սակայն նման բան դեռևս տեղի չի ունեցել։

Հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի ԿԲ նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Տուլինը հայտարարել էր, որ Ռուսաստանի բանկը երկրի տնտեսությունում իրավիճակի զարգացման հոռետեսական սցենարում ներառել է նավթի գների «շատ ցածր»՝ 40 դոլարի հասնելու հնարավորությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի ԿԲ-ն հայտնել էր, որ ռիսկային սցենարը նախատեսում է 2016-18 թթ. նավթի գնի պահպանում 40 դոլարից ցածր մակարդակի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում