Big Delta-ն հսկայական 3D տպիչ է. այնքան մեծ, որ կարող է տպել շենք, հայտնում է real-vin.com-ը: Ինչպես պնդում է իտալական WASP ընկերությունը, իրենց հավաքած 3D տպիչը համարվում է աշխարհում ամենամեծը և նախատեսված է զարգացող երկրներում տներ կառուցելու համար: WASP-ը արտադրում է նաև փոքր տպիչներ, որոնք ունեն ոչ մեծ տուփերի տեսք:
Տեսանյութը ցուցադրում է այդ հսկայական տպիչի փոքրացված տարբերակի աշխատանքը: Մտահղացման էությունն այն է, որ հնարավորություն լինի տպիչը տեղադրել ցանկացած տեղում, իսկ լիցքավորվող քարթրիջը լցնել տեղական աղբյուրների նյութերով, օրինակ` կավով: Այնուհետև տպիչը տպում է ամբողջ բնակելի տուն: Մարդկային աշխատանքը օգտագործվում է միայն քարթրիջը լցնելու համար:
Big Delta-ն ցուցադրվել է Իտալիայում` Մասա Լոմբարդի երեքօրյա միջոցառման ժամանակ: «Մենք ցուցադրեցինք, որ դա միայն երազանք չէ. բնակարանը ցածր արժեքով հնարավոր է, և որ տները կարող են կառուցվել 3D տպիչով»,- ասել է WASP-ի հիմնադիր Մասիմո Մորետին: